fbpx

ՀՔԾ պետը գաղտնազերծեց որոշակի հատվածներ հայտնի 0038 հրամանից

 

Պաշտպանության նախարարի 2008 թվականի փետրվարի 23-ի ստորագրած հայտնի և բազմիցս քննարկված 0038 հրամանը միայն այս տարվա հուլիսին է ներառվել «Մարտի 1»-ի քրեական գործում. այս մասին քիչ առաջ Հանրային հեռուստատեսության եթերում հայտնեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նա հայտնեց, որ պատահական չէ, որ այն չի ներառվել գործում, քանի որ  այն վկայում է, որ զինված ուժերը ներագրավված են եղել մարտի մեկի և դրան նախորդող օրերի դեպքերին:

 

Սասուն Խաչատրյանի խոսքով, մինչև հրամանի գաղտնազերծումը առհասարակ հերքվում էր, թե զինված ուժերը որևէ մասնակցություն են ունեցել այդ դեպքերին:

Սասուն Խաչատրյանը ընթերցեց որոշակի հատվածներ 0038 հրամանից, որում հրաման է տրվում բարձրաստիճան սպաներին ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ՝  100-ական հոգի, յուրաքանչյուր դասակում 30-ական հոգի, և նրանց զինել հրաձգային զենքերով: Եվ հրամայվել է նաև այս ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն զինծառայողներով: 

Իրավաբան.net
http://iravaban.net/198244.html

Be the first to comment on "ՀՔԾ պետը գաղտնազերծեց որոշակի հատվածներ հայտնի 0038 հրամանից"

Leave a comment

Your email address will not be published.


*