fbpx

ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՒԱՆԸ ԿՀԵՏԱՁԳԵ՞Ն

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չեղարկել էր նախորդ իշխանությունների կողմից ընդունած մի շարք որոշումներ, այդ թվում՝ Էրեբունի-Երեւան տոնակատարությունների, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին վերաբերող որոշումները: Բանն այն է, որ այդ միջոցառումները անցկացնելու համար ձեւավորվել էին աշխատանքային խմբեր, որոնցում ընդգրկված էին արդեն նախկին իշխանության ներկայացուցիչները: Եւ քանի որ այդ մարդիկ այժմ պաշտոնի չեն, այդ աշխատանքային խմբերը լուծարելու անհրաժեշտություն էր առաջացել:

 

Սակայն որքան էլ զարմանալի է, մինչեւ օրս նոր որոշումներ չեն հրապարակվել: Մեզ լուրեր են հասել, որ կառավարությունում մտմտում են հետաձգել Էրեբունի-Երեւանի միջոցառումները, քանի որ, նախնական տեղեկություններով սեպտեմբերի 23-ին կարող են լինել Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ, իսկ հոկտեմբերի սկզբին նխատեսված է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը: Վերջինս չեն կարող հետաձգել, այն միջազգային մասշտաբի միջոցառում է, հրավիրված են բազմաթիվ նախագահներ, երկրների առաջին դեմքեր:

Եվ ահա իշխանությունները քննարկում են Էրեբունի-Երեւանի 2800-ամյակը հոկտեմբերի վերջին անցկացնելու շուրջ: Առայժմ կազմակերպչական աշխատանքները սառեցված են, սակայն դեռես նախորդ տարի արդեն իսկ պայմանավորվածություններ, հրավերներ են եղել: Դրանով զբաղվող միջին օղակի պաշտոնյաները սպասում են կառավարության համապատասխան որոշմանը, որպեսզի հասկանան, թե ինչ են անում, պայմանավորվածությունները, հրավերները հետաձգում են, թե ոչ:

https://www.hraparak.am/posts/5b64738c5e87e7069c16e374/%D5%A7%D6%80%D5%A5%D5%A2%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB%D5%A5%D6%80%D5%A5%D6%82%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%AF%D5%B0%D5%A5%D5%BF%D5%A1%D5%B1%D5%A3%D5%A5%D5%B6

Be the first to comment on "ԷՐԵԲՈՒՆԻ-ԵՐԵՒԱՆԸ ԿՀԵՏԱՁԳԵ՞Ն"

Leave a comment

Your email address will not be published.


*