fbpx

ՀՐԱՏԱՊ. Սասուն Խաչատրյանը բացահայտեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ևս մեկ պաշտոնյայի անուն

 

Քիչ առաջ «Հ1»-ի ուղիղ եթերով ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը սենսացիոն նորություն հայտնեց՝ 2008 թվականի հայտնի իրադարձությունների ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Արմեն Գևորգյանին այսօր մեղադրանք է առաջադրվել:

 

«Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար: Տարիներ առաջ եղան «Վիքիլիքսի» հրապարակումը, որը ահազանգում էր, որ երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել են ընտրությունների արդյունքները և Սահմանադրական դատարանը պետք է որոշում կայացներ ԿԸՀ-ի որոշման վերաբերյալ, ճնշում էր եղել ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Վալերի Պողոսյանի նկատամբ: Վերջինը բարձրաձայնել էր, որ Ռոբերտ Քոչարյանն իր եղբոր միջոցով ճնշումների է ենթարկում իրեն:

Քննություն արեցինք և այս վիքիլիքսյան հրապարակումն ամբողջությամբ հիմնավորվեց: Արմեն Գևորգյանը մեկ այլ պաշտոնյանի հետ միասին փորձել է ճնշում գործադրել: Նրանք երևի թե արդյունքի հասել են, Վալերի Պողոսյանը չի մասնակցել քննությանը:

 

Արմեն Գևորգյանը մեղադրվում է 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար: Սա ծանր հանցանք է, պատիժը նախատեսվում է մինչև 6 տարի, խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին»:

http://mamul.am/am/news/130684/%D5%B0%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D5%BA-%D5%BD%D5%A1%D5%BD%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%A2%D5%A1%D6%81%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%A5%D6%81-%D5%B4%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB-1-%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%BE-%D5%B8%D6%80%D5%BA%D5%A5%D5%BD-%D5%B4%D5%A5%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%B5%D5%A1%D5%AC-%D5%B6%D5%A5%D6%80%D5%A3%D6%80%D5%A1%D5%BE%D5%BE%D5%A1%D5%AE-%D6%87%D5%BD-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%BA%D5%A1%D5%B7%D5%BF%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6

Be the first to comment on "ՀՐԱՏԱՊ. Սասուն Խաչատրյանը բացահայտեց Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված ևս մեկ պաշտոնյայի անուն"

Leave a comment

Your email address will not be published.


*