«Այլևս չի լինի նման բան». Արթուր Վանեցյանը Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպում քաղաքական ենթատեքստ չի տեսնում

 

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպում քաղաքական ենթատեքստ չի տեսնում:

«Ես դա կգնահատեմ որպես, անփութություն չասեմ, կոպիտ կհնչի, բայց պլանային զորավարժություն է եղել, որի ընթացքում շատ են մի քիչ… Համայնքը ծանուցված չի եղել, դրա համար ռազմաբազայի հրամանատարությունը ներողություն է խնդրել: Աշխատել ենք իրենց հետ, որ նման բան այլևս չլինի»,- այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա. Վանեցյանը:

Նա հավաստիացրեց, որ իշխանությունն ինչ պետք է, այս հարցով արել է, արձագանքել է, տվել է իր գնահատականները: Ռազմաբազայի ղեկավարությունն, ըստ նրա, հայկական կողմին վստահեցրել է, որ այլևս նման դեպք չի լինի:

Դիտարկմանը, որ ռուսական ռազմաբազայի զինծառայողները տարիներ շարունակ են ահաբեկում տեղի բնակչությանը, Ա.Վանեցյանը պատասխանեց. «Այլևս չի լինի նման բան»:

Be the first to comment on "«Այլևս չի լինի նման բան». Արթուր Վանեցյանը Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպում քաղաքական ենթատեքստ չի տեսնում"

Leave a comment

Your email address will not be published.


*