«Խնդրահարույց անձանցից ազատվել պետք է, սակայն միայն դա բավարար չէ». Դ. Իոաննիսյան

 

«Այն գործընթացները, որ մենք հիմա տեսնում ենք Սահմանադրական դատարանում խոսում է այն մասին, որ ոչ թե խոսքը գնում է համակարգի փոփոխությունների մասին, այլ՝ համակարգում խնդրահարույց անձանցից ազատվելու մասին»,-այսօր Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

 

 

Ըստ նրա՝ խնդրահարույց անձանցից ազատվել պետք է, սակայն միայն դա բավարար չէ. «Պետք են լայնածավալ, մեծամասշտաբ, երկարաժամկետ դատաիրավական բարեփոխումներ»,-ասաց նա:

 

Անդրադառանալով գործող ՀՀ Սահմանադրությանը, Իոաննիսյանը նշեց, որ այն հիմնականում «ժողովրդավարության իմիտացիայի» սահմանադրություն է: «Երբ 2015-2016-ին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ այս Սահմանադրությամբ ավելի հեշտ կլինի հեղափոխություն անելը, ճիշտն ասած, շատերս լուրջ չէինք վերաբերվում այդ հայտարարությանը, բայց այդ մարդը փորձով ապացուցեց, որ ճիշտ է»,-կատակեց նա՝ հավելելով, որ ներկայիս Սահմանադրությունը հեշտացրեց հեղափոխություն անելը, բայց այն ժողովրդավարական պետության սահմանադրություն չէ:

https://mamul.am/am/news/155009

Be the first to comment on "«Խնդրահարույց անձանցից ազատվել պետք է, սակայն միայն դա բավարար չէ». Դ. Իոաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*