12-ամյա կրթության անցնելիս ավագ դպրոց են դարձել ամենավատ պայմաններով դպրոցները․ նախարար

 

Հայաստանում 12-ամյա կրթության անցնելիս ավագ դպրոցի կարգավիճակ են ստացել այն դպրոցները, որոնք ունեցել են ամենավատ պայմանները։ Եվ երբ խոսվում է ավագ դպրոցի բովանդակային խնդիրների մասին, պետք է իմանալ նաև շենքային պայմանների խնդիրների մասին։ Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։

 

Հարցերից մեկի զեկուցման ժամանակ նա ասաց, որ իրենք նախատեսում են քանդել ու վերակառուցել 5 դպրոց, քանի որ դրանք կառուցված են այնպիսի մեխանիզմով, որ սեյսմակայուն չեն։ Հարությունյանը թվարկեց այդ դպրոցները, ինչից պարզ դարձավ, որ դրանցից երկուսը Երևանում են, երեքը՝ մարզերում՝ Մասիսում, Ալավերդիում, Հրազդանում։ Դրանից բացի, ըստ Հարությունյանի, հատկացված ֆինանսավորմամբ հաշվարկներ կկատարվեն ևս 6 դպրոցի վերաբերյալ։

 

Մեկ այլ հարցով, որ նորից ներկայացրեց Հարությունյանը, նախատեսվում է գումար հատկացնել երկու քոլեջներում շինարարական աշխատանքների իրականացման համար․

 

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում,
Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջում։

Նախարարը բացատրեց, որ ԵՄ միջոցներով այդ քոլեջները դեռ 5 տարի առաջ ստացել են թանկարժեք գույք ու սարքավորումներ, սակայն չեն կարողանում օգտագործել, քանի որ շենքային պայմանները չեն բավարարում։

https://www.1in.am/2589467.html

Be the first to comment on "12-ամյա կրթության անցնելիս ավագ դպրոց են դարձել ամենավատ պայմաններով դպրոցները․ նախարար"

Leave a comment

Your email address will not be published.


*