Հայաստանը Վիետնամի ու Սինգապուրի հետ թույլ տնտեսական կապեր ունի

 

Վարչապետ

Նիկոլ Փաշինյանն այս օրերին այցելելու է Վիետնամ ու ՍինգապուրԻնչպես հայտնել ենվարչապետի աշխատակազմիցայցերը ծրագրված են հուլիսի 4-9-ը։ Հայաստանում Սինգապուրը հաճախ էհիշատակվում որպես օրինակելի ու զարգացող տնտեսություն ունեցող երկիր։ Վիետնամն էլ այսօր դասվում էզարգացող երկրների շարքին։ Սակայն Հայաստանին դեռևս չի հաջողվել ամուր տնտեսական կապերհաստատել նրանց հետ։

Հայվիետնամական առևտրում Հայաստանը ներմուծողի դերում է

 

Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանը Վիետնամից ներմուծել է 46 մլն դոլարի ապրանք։ Վիետնամական ծագման ապրանքի ներմուծումը հայկական շուկա 2017 թվականի համեմատ աճել է 11.6 մլն դոլարով կամ մոտ 33.4%-ով։ Նույն ընթացքում Հայաստանը Վիետնամ է արտահանել ընդամենը 0.57 մլն դոլարի ապրանք` 2017 թվականի մոտ 0.16 մլն դոլարի դիմաց։

Հայաստանի արտաքին գործերի նախարարության կայքում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականին։ Չնայած դրան՝ վերջին տասը տարիների դինամիկան ցույց է տալիս, որ Հայաստան-Վիետնամ առևտրաշրջանառությունը երբեք էական ծավալներ չի ունեցել և հիմնական հիմնված է Վիտենամից Հայաստան ներմուծման վրա։ Միայն կարելի է նկատել, որ այս ընթացքում որոշակիորեն ավելացել է ներմուծումը։ Համեմատության համար նշենք, որ օրինակ 2009  թվականին Հայաստանը Վիետնամից ներմուծել է 8 մլն դոլարի ապրանք։

 

Նշենք, որ թեև Վիճկոմիտեն արտաքին առևտրի տվյալները ստանում է Մաքսային ծառայությունից, սակայն մաքսային տվյալները Վիտենամից կատարված ներմուծման վերաբերյալ էականորեն տարբերվում են։ Վիճկոմիտեից մեզ հետ զրույցում հավաստիացրին, որ հարկավոր է հիմք ընդունել իրենց հրապարակած ցուցանիշները, որոնք փոխանցվում են նաև ՄԱԿ-ի բազային՝ UN Comtrade-ին, քանի որ Մաքսային ծառայության տվյալները հրապարակվել են ավելի շուտ և հետագայում դրանք թարմացվել են Վիճկոմիտեին տրամադրելուց առաջ։

Նախորդ տարի Հայաստանը Վիետնամից ներմուծել է հիմնականում սուրճ, տեխնիկա, մասնավորապես՝ հեռախոս ու համակարգիչ, կոշիկ ու հագուստ։

 

 

Սինգապուրի հետ առևտուրը չնչին ծավալներ ունի

Ինչ վերաբերում է Սինգապուրին, ապա չափազանցրած չենք լինի, եթե նշենք, որ Սինգապուրի հետ Հայաստանն առևտրաշրջանառություն չունի։ 2018 թվականի ընացքում երկու երկրների միջև ապրանքերի առևտրաշրջանառությունը կազմել է ընդամենը մոտ 2.2 մլն դոլար, որից 1.5 մլն դոլարը Սինգապուրից Հայաստան ներմուծում է և մնացած մոտ 0.7 մլն դոլարը Հայաստանից Սինգապուր արտահանումն է։ Նախորդ տարիներին ևս առևտրաշրջանառությունը ցածր մակարդակում է եղել։ 2018 թվականին Հայաստանը Սինգապուրից ներմուծել է հիմնականում տեխնիկա։ Նույն տարում դեպի այդ երկիր արտահանել է ծխախոտ, խմիչք ու շոկոլադ։

Համաշխարհային բանկի տվյալներով՝ Սինգապուրն աշխարհում ամենամեծ տնտեսություն ունեցող երկրների առաջին 40-ում է իր համախառն ներքին արդյունքի ծավալներով։ Մի շարք ոլորտներում այս երկիրը աշխարհի առաջատարներից է։

 

Մեր երկրում Սինգապուրը շատ է հիշատակվում որպես տնտեսական հրաշք ապահոված երկիր։ Հայաստանի և Սինգապուրի տնտեսական կապերը զարգացնելու վերաբերյալ մշտապես քննարկումներ են լինում։ Այս տարվա հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպում է ունեցել Սինգապուրի փոխվարչապետ Թարման Շանմուգարատնամի հետ: Այդ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են, թե Հայաստանից ինչ ապրանքներ կարող է արատահանվել դեպի սինգապուրյան շուկա։ Ապրանքների շարքում առանձնացվել են կոնյակը, գինին, գարեջուրը, հյութերն և վերամշակված այլ մթերքներ, որոնց պահանջարկը Սինգապուրն ունի։

Հայաստանում սինգապուրյան ընկերություններին «սպասում» են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչպես նաև զբոսաշրջության, բնապահպանության և ավիացիոն ոլորտներում։ Ավելին, նույնիսկ մտքեր են հնչում, որ Հայաստանը կարող է դառնալ  «կովկասյան Սինգապուր»։

Լուսանկարում՝ Հայստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սինգապուրի փոխվարչապետ ԹարմանՇանմուգարատնամը / primeminister.am-ի

 

https://hetq.am/hy/article/105270

Be the first to comment on "Հայաստանը Վիետնամի ու Սինգապուրի հետ թույլ տնտեսական կապեր ունի"

Leave a comment

Your email address will not be published.


*