Ո՞ւմ բաժին կհասնի կռվախնձոր դարձած տան փոխհատուցումը (տեսանյութ)

 

92-ամյա Հասմիկ Շահինյանի ծնողները Ցեղասպանությունից փրկվել և 1918թ. բնակություն են հաստատել Երևանի Ֆիրդուսի 15 հասցեում: Մինչ օրս այդտեղ են ապրում, բայց ոչ սեփականության իրավունքով: 2008թ. երբ ցանկացել են տունը սեփականաշնորհել, անակնկալի են եկել՝ տունն այլ սեփականատեր ունի:

 

«Մեր տունը կապ չունի հարակից տան հետ, որովհետև այնտեղ ժամանակին ապրել է ադրբեջանցի, որը 1988-ին գնացել է Բաքու, այնտեղ հայերից մեկի հետ փոխանակել է իր տունը 75 քառակուսու դիմաց: Նա էլ եկել է այստեղ, ինչ-ինչ ձևերով սեփականաշնորհել  նաև մեր տարածքը»,- «Ա1+»-ի հետ զրույցում պատմեց Ֆիրդուսի 15 հասցեի բնակիչ Վարդ Հակոբյանը:

 

Ֆիրդուսի 15 հասցեն սեփականաշնորհած կինը Կլարա Մելքումյանն է, որը, ըստ Վարդ Հակոբյանի, տարածքը կիսել է իր և ընկերուհու՝ Լուսիկ Աղաջանյանի միջև։ Նրանց անվամբ տան սեփականության իրավունքի գրանցման համար հիմք է հանդիսացել 1988թ.Երքաղսովետի գործկոմի կայացրած որոշումը։ Հակոբյանը պնդում է՝ Կլարա Մելքումյանը սեփականաշնորհել է ոչ թե իրեն հատկացված, այլ ավելի մեծ չափաբաժնով տարածք։  Ինչպե՞ս է նրան հաջողվել դա անել, ընտանիքում հստակ պատասխան չունեն, կասկածում են, որ տեղի ունեցածը կաշառքի հետևանք է։

«Սրա հետևում կանգնած է նաև Կադաստրը, առանց Կադաստրի հնարավոր չէր նմանատիպ գործողություն անել, քանի որ 15 հասցեի վրա գրանցված է 18 հոգի»,-ասաց տիկին Հակոբյանը:

Կառավարության 2018 թ. մարտի  որոշմամբ՝ Ֆիրդուսի 15 հասցեն և փողոցի այլ հասցեներ ճանաչվել են գերակա հանրային շահ: Բնակիչները պետք է ազատեն տարածքը՝ փոխհատուցում ստանալով, բայց Ֆիրդուսի 15 հասցեի համար փոխհատուցում կստանան ոչ թե տանը տարիներ շարունակ ապրողները, այլ սեփականատերը: Խոսքն ավելի քան 250 000 դոլարի մասին է։

 

2017թ. Հասմիկ Շահինյանն ու որդին՝ Միքայել Սողոմոնյանը, դիմել են Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, հայց ներկայացրել՝ ընդդեմ Կլարա Մելքումյանի և Լուսիկ Աղաջանյանի, երրորդ անձ` Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք պատասխանողների անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը մասնակի անվավեր ճանաչելու պահանջներով:

Դատարանի կայացրած վճռին և  այլ մանրամասներին ծանոթացեք տեսանյութում:

 

https://a1plus.am/hy/article/343478

Be the first to comment on "Ո՞ւմ բաժին կհասնի կռվախնձոր դարձած տան փոխհատուցումը (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*