Երեւանի դատախազի ուշագրավ հարցը Քոչարյանին

 

Ռոբերտ Քոչարյանը Վերաքննիչ քրեական դատարանում նիստերին մասնակցելու համար դատարանի հետնամուտքով է մտնում դահլիճ: Այսօրվա նիստում Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը դատավորից հետաքրքրվեց, թե ինչու Քոչարյանը գլխավոր մուտքով չի մտնում դահլիճ:

 

«Մենք տեղեկություն ունենք, որ արդեն երկրորդ դատական նիստն է, Ռոբերտ Քոչարյանը դատարանի դահլիճ մտնում է փակ մուտքով: Դատարանից, առնվազն պաշտպանական կողմից պարզաբանում եմ ակնկալում, թե ինչի հիման վրա և ինչ նկատառումներից ելնելով է դա կատարվում: Եվ արդյոք դա չի ենթադրում շփում գործը քննող դատավորի հետ»,- ասաց Երևանի դատախազը:

Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը արձագանքեց. «Միանգամից ասեմ՝ որևէ շփում չի կարող լինել, չկա այդպիսի բան: Ինչ վերաբերում է այլ մուտքից մուտք գործելուն, այս պահի դրությամբ ինձ հայտնի չէ, պատեհ պահի ես կճշտեմ և պարզաբանում կտամ: Ես նման հանձարարություն չեմ տվել, նման կարգ իմ կողմից չի սահմանվել, որպեսզի այդպիսի հնարավորություն ընձեռնվի: Ինձ վերաբերում է շփումներին, բացարձակ որևէ շփում չկա, եթե լինի, ես իքս կասեմ այդ մասին»,- նշեց դատավորը:

 

Երևանի դատախազն ասաց, որ այդ դեպքում պետք է պարզաբանում տա պաշտպանական կողմը:  Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանն ասաց, որ Քոչարյանի՝ այլ մուտքից ներս մտնելը պայմանավորված է նրա կարգավիճակով, պաշտոնաթող նախագահ լինելու հանգամանքով: «Անվտանգության նկատառումներից ելնելով է նա դատարան մուտք գործում ոչ թե գլխավոր մուտքով, այլ հետնամուտքով, անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ»,- հավելեց Օրբելյանը:

Երեւանի դատախազի ուշագրավ հարցը Քոչարյանին

Be the first to comment on "Երեւանի դատախազի ուշագրավ հարցը Քոչարյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*