«Տպավորություն է, որ Ալենն արժեհամակարգային առումով Նիկոլի հակապատկերն է»․ Դանիել Իոաննիսյան

 

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

«Ալեն Սիմոնյանն արդեն 5 անհեթեթ վարկած ասաց, թե ինչու ես իրեն չեմ սիրում:

 

Ալեն Սիմոնյանի մտքով չի՞ անցնում, որ մեր Փաստերի ստուգման հարթակը (FIP.am) իր մասին հետաքննություն է արել այն պատճառով, քանի որ ինքը ԽԱԽՏԵԼ Է ՕՐԵՆՔԸ:

 

Ալենին թվում է, որ իրեն սիրելու դեպքում պետք է աչք փակեինք իր կողմից հակակոռուպցիոն օրենք խախտելու վրա:

Տպավորություն է, որ Ալենը արժեհամակարգային առումով Նիկոլի հակապատկերն է: Նիկոլի, ով իր օրինախախտ բարեկամի վրա գործ հարուցել է տվել:

 

Հ.Գ. Եթե ես էլ երբևէ կոռուպցիոն հանցանք գործեմ կամ սուտ խոսեմ, ապա հազար ամոթ մեր ամբողջ թիմին, եթե FIP.am-ը չգրի այդ մասին»։

https://mamul.am/am/news/153215

Be the first to comment on "«Տպավորություն է, որ Ալենն արժեհամակարգային առումով Նիկոլի հակապատկերն է»․ Դանիել Իոաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*