«Դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել մեր կողմի նկատմամբ»․ Արսեն Թորոսյան․տեսանյութ

 

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ոչ իրավաչափ է համարում Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը։

 

Հիշեցնենք, որ դատարանը նրան պարտավորեցրել էր հրապարակավ ներողություն խնդրել Սերժ Սարգսյանի խնամի, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի» նախկին տնօրեն Արա Մինասյանից:

 

«Մենք իրավական պրոցեսով շարունակելու ենք գործընթացը փաստաբանիս հետ՝ բողոքարկելով վճիռը բոլոր ատյաններում։ Համարում ենք, որ վճիռը իրավաչափ չէ և դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել մեր կողմի նկատմամբ՝ թույլ չտալով ներկայացնել այն բոլոր ապացույցները, որոնք դրված են եղել իմ խոսքերի հիմքում»,- «Ազատության» եթերում ասել է Թորոսյանը։

 

Անդրադառնալով ԲԿ-ում արձանագրված խատումներին՝ նախարարը նշել է․ «Այն, որ հիվանդանոցում եղել են խախտումներ, ես հաստատում եմ և ետ չեմ կանգնում իմ խոսքից։ Գնահատողական խոսքեր են եղել մի տնօրենի մասին (նկատի ունի Արա Մինասյանին-հեղ․), ով նման չարաշահումներ է թույլ տվել, ու մենք պարտավոր չենք սպասել դատարանի վճիռներին․ մենք ինքներս հիմա ստուգում ենք հիվանդանոցները և նրանց տուգանում ենք»,-ընդգծել է Արսեն Թորոսյանը։

 

Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ | Արսեն Թորոսյան | 12.06.2019

Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ | Արսեն Թորոսյան | 12.06.2019

Опубликовано Ազատություն ռադիոկայան Вторник, 11 июня 2019 г.

https://mamul.am/am/news/153211

Be the first to comment on "«Դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել մեր կողմի նկատմամբ»․ Արսեն Թորոսյան․տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*