«Եթե զգուշացնելուց, խնդրելուց հետո էլ մարդիկ չեն ենթարկվում պարզ, օրինական պահանջին, նրանց պետք է պատժել»․ նախարար

 

Այսօր ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ օրերս երթուղայինում տեղի ունեցած վիճաբանությանը։

 

 

«Մեր խնդիրն է մշակութային փոփոխությունները, որովհետև միայն պարտադրանքով, տուգանելով հարց չի լուծվի։ Կուզենայի, որ ամբողջ բնակչությունը լիներ պահանջատեր իր իրավունքներին և առնվազն չխոչընդոտեր նման մարդկանց, ովքեր բարձրաձայնում են դրա մասին։ Այսինքն՝ եթե նույնիսկ դու ինքդ չես դիմում վարորդին, չպետք է խոչընդոտես օրինական իրավական իր առողջությունը պահպանող պահանջ ներկայացնող մարդուն»,- «Ազատության» եթերում ասաց նա։

 

Նախարարը նշեց, որ իրենց հնչեցրած կոչերին ունկնդիր չլինելով՝ մարդկային կյանքեր ենք կորցնում․ «Չգիտեմ՝ ինչքանով է մեր խոսքը տեղ հասնում, բայց դա իրական է, մենք կորցնում ենք իրական կյանքեր։ Օրինակ՝ թոքի քաղցկեղից մենք կորցնում ենք տարեկան 1500 կյանք, մահացությունների 50 տոկոսը սրտանոթային հիվանդություններից է, որի հիմնական ռիսկի գործոնը սիգարետն է և այլն։ Մենք մեր քմահաճույքի համար չենք պայքարում այդ վատ սովորույթի դեմ։ Հենց այդ վարորդի կյանքն ենք մենք ուզում փրկել»,- նշեց Թորոսյանը։

 

Նախարարն ասաց, որ այդ միջադեպը վհատեցրել է իրեն․ «Մեր խնդիրը պատժելը չէ, բայց եթե զգուշացնելուց, խնդրելուց հետո էլ մարդիկ չեն ենթարկվում պարզ, օրինական պահանջին, ապա նրանց պետք է պատժել»:

 

Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ. Արսեն Թորոսյան

Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ. Արսեն Թորոսյան

Опубликовано Ազատություն ռադիոկայան Вторник, 11 июня 2019 г.

https://mamul.am/am/news/153205

Be the first to comment on "«Եթե զգուշացնելուց, խնդրելուց հետո էլ մարդիկ չեն ենթարկվում պարզ, օրինական պահանջին, նրանց պետք է պատժել»․ նախարար"

Leave a comment

Your email address will not be published.


*