fbpx

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԷԼԻՏԱ ՉԷ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ.Արտակ Գալստյան

 

Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ,որ այսօր,ժամը մեկին լինելու է Նոր Նորքի դատարանի դիմաց,ժողովրդի հետ:

 

 
Այս հայտարարությանը արձագանքել է Հաց Բերողի սպանությանը առերևույթ օժանդակած Արփինե Հովհանիսյանը,հայտարարելով,որ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի կոչը,դա իշխանության կողմից ճնշում է դատարանի վրա և պետք է քրեական գործ հարուցել:
Բացատրեմ մեր << արդար>> Արդարադատության Նախկին Նախարար Արփինե Հովհանիսյանին:
ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորը ժողովրդի ներկայացուցիչն է:

 


Ի՞նչ է սա նշանակում:
Որ ԱԺ պատգամավորը պարտավոր է լինել իր ժողովրդի հետ,ներկայացնի նրա շահերը ցանկացած իրավիճակում,որպես Սահմանադրությամբ նրա ներկայացուցիչ:

 


Հակառակ դեպքում ԱԺ պատգամավորը կդավաճանի իր մանդատին,այլ կերպ կդառնա սովորական ՀՀԿ ական:
Ինչ վերաբերվում է Հայկ Սարգսյանի կոչի բովանդակությանը՝
Վերջինս իր կոչում նշում է,որ լուրեր են պտտվում ,որ դատավորը ճնշման տակ է և կոչ է անում ժողովրդին ,որպեսզի պաշտպանեն դատարանին,20 տարի անընդմեջ Հայաստանը թալանած,հարյուրավոր հայերի արյան մեջ թաթախված,նախկին ռեժիմի մնացորդների ճնշումներից:

 


Հավանաբար Հաց բերողի սպանության առերևույթ օժանդակողը Հայկ Սարգսյանի այս կոչի մեջ տեսել է իրենց հավանական հանցագործության տապալման վտանգ և այդ պատճառով էլ որոշել է դիմել Գլխավոր Դատախազին:
Ամփոփեմ՝
Այսօր ուզեք թե չուզեք,ժողովուրդը հավաքվելու է դատարանի դիմաց և իրացնելու է իր իշխանությունը:
ԱԺ ցանկացած պատգամավոր,պետք է հետևի Հայկ Սարգսյանի օրինակին և կանգնի իր ընտրողի կողքին:
Դրանով իսկ ,որպես ժողովրդի ներկայացուցիչ կատարելով իր,որպես ԱԺ պատգամավոր սահմանադրական լիազորությունը,այն է ներկայացնել ժողովրդին:


Այնպես որ,Արփինե Հովհանիսյան,Նոր Հայաստանում պատգամավորը էլիտա չէ,նա ժողովրդի կողմից ընտրված սովորական ծառայող է և պարտավոր է կատարել իր գործատուի՝ ՀՀ Ժողովրդի ցանկացած պահանջ:
Կրկնվեմ ,հակառակ դեպքում կնմանվեն սովորական ՀՀԿ ականի,որը գոնե Հայկ Սարգսյանի դեպքում աբսուրդ է անգամ ենթադրել:

Արտակ Գալստյան

https://www.facebook.com/artak.galstyan.399?epa=SEARCH_BOX

Be the first to comment on "ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԷԼԻՏԱ ՉԷ, ԱՅԼ ԺՈՂՈՎՐԴԻ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ.Արտակ Գալստյան"

Leave a comment

Your email address will not be published.


*