ՎԻՃԱԿԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է, ՈՏՔԻ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ……….Արտակ Գալստյան

 

Ըստ լուրերի դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրը ՀՅԴ անդամ է:
Դատարան էր եկել ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանը:
Երաշխավորություն են ներկայացրել Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը:
Այսօր Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը վստահ հայտարարում է, որ վաղը Ռոբերտ Քոչարյանը ազատ է արձակվելու:
https://youtu.be/8x-Ct72ImuI
Առկա է հավաստի կասկած, որ դատավորի հարցը Քոչարյանը արդեն իսկ լուծել է:

 

Ի՞նչ է պետք անել:
Ապրիլյան հեղափոխության ժամանակ ժողովուրդը ոտքի կանգնեց և ստիպեց, որ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ի հետ միասին հեռանա իշխանությունից:
Այսօր կարծես թե մի դատավոր որոշել է դեմ գնալ ամբողջ Հայ ազգին:

 

Հիմա հարցս:
Մի՞թե 20 տարվա ռեժիմում տառապած, հեղափոխություն կատարած, Սերժ Սարգսյան և ՀՀԿ հեռացրած ազգը պետք է երկնչի մի մարդու՝ Դատավոր Դավիթ Գրիգորյանի դեմ:
Մի՞թե մեր ազգը այդքան ուժ չունի, որ հորդորի նախկին ռեժիմից մնացած մի դատավորի արդարադատություն իրականացնել օրենքով այլ ոչ թե առերևույթ անձնական շահագռգռվածությամբ:
Մի՞թե մեր ազգը պետք է հանդուրժի, որ կրկին մեր զոհերի, սպանվածների, արտագաղթածների հաշվին ևս մեկ հոգի հարստանա:

 

Ամփոփեմ կոչով:
Իշխանությունը պատկանում է ժողովրդին՝ դատական իշխանությունը նույնպես:
Ցանկացած հայ
-ով իրեն համարում է տեր այս երկրի,
-ով հետամուտ է, որ Քոչարյանական իշխանության տարիների զոհերի արյունը անպատիժ չմնա իսկ նահատակների հոգիները վերջապես խաղաղվեն,
-ով պահանջատեր է իրենից գողացվածը վերադարձնելու գործում,
-ով չի ցանկանում, որ բորենիների մի խումբ մի ամբողջ կյանք ծիծաղի իր վրա,
-ում համար թանկ է Հայաստանի և Արցախի ապագան և մեր զինվորի կյանքը
Պարտավոր է
Վաղը ժամը երեքին արդեն լինել Նոր Նորքի դատարանի դիմաց:
Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն առերևույթ ազգի դեմ դուրս եկած դատավորին դատել օրենքով:

 

Ուրեմն եկեք ոտքի կանգնենք, վաղվա հաղթանակի հրապարակը պետք է լինի Նոր Նորքի դատարանը:
Վաղվա օրը պետք է լինի Հայաստանի Հանրապետությունում կաշառակերության, անպատժելիության, դատական համակարգի կոռուպցիայի վերջին օրը:
Վաղվա օրով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ պետք է տոնի հեղափոխության վերջնական հաղթանակի և կոռուպցիայի մեջ թաթախված դատական համակարգի տապալման օրը:
Բոլորս դեպի Նոր Նորքի դատարան, նժարի վրա է Հայ ազգի ինքնասիրությունը և ապագան

 

ԲՈԼՈՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ, ՈՎՔԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԵՆ ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՄԲՈՂՋ ԿԱԶՄՈՎ ԼԻՆԵԼ ՆՈՐ ՆՈՐՔԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ ԴԵՊԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ:
ՀԱԿԱՌԱԿ ԴԵՊՔՈՒՄ ՆՐԱՆՔ ԿԴԱՎԱՃԱՆԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ:
ՈՏՔԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ՝ ՊԱՀԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է

Արտակ Գալստյան

 https://www.facebook.com/artak.galstyan.399?epa=SEARCH_BOX

Be the first to comment on "ՎԻՃԱԿԸ ՕՐՀԱՍԱԿԱՆ Է, ՈՏՔԻ ՀԱՅՈՐԴԻՆԵՐ……….Արտակ Գալստյան"

Leave a comment

Your email address will not be published.


*