fbpx

Դատական համակարգը դատապարտված է մաքրվել հենց այս դատավարության շրջանակներում. Անդրանիկ Քոչարյան

 

«Երիտասարդը մինիմում անտեղյակ է, իսկ որ իրենք տեղեկացված են, թե մարտի մեկին ինչ է եղել, ես կասկած չունեմ։ Նրանք անպայման ընտանիքում քննարկած կլինեն, թե մարտի մեկից առաջ իշխանություններն ինչպիսի քայլեր կարող են անել։

 

Այդ ձևակերպումները Ռոբերտ Քոչարյանը անում էր ոչ միայն ԵՊՀ ամբիոնից, երևի տանն էլ քննարկում էր ընտանիքի անդամների հետ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Մարտի 1-ի գործով փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի՝ դատարանում արած հայտարարությանը՝ նստել են զոհերի ծնողների ականջներին ու համոզել, թե իմ հայրն է սպանել իրենց զավակներին։

 

Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ դատական համակարգը դատապարտված է ենթարկվել մաքրման հենց այս դատավարության տրամաբանության շրջանակներում, այսինքն՝ երբ դատավորները ինքնաբացարկ էին հայտնում, սա էլ լյուսրտացիա էր։ Նա նաև նշեց, որ դատարանները, որ միշտ շարժվել են վերևից իջեցված հրամաններով, այսօր հրամանների բացակայության պայմաններում պետք է դառնան արդարադատություն իրականացնող մարմին։

 

https://www.1in.am/2560363.html

Be the first to comment on "Դատական համակարգը դատապարտված է մաքրվել հենց այս դատավարության շրջանակներում. Անդրանիկ Քոչարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*