Պապա՜, պապա՜. Արսեն Ջուլֆալակյանի դուստրը դիմավորեց մեդալով վերադարձած հորը. տեսանյութ

 

Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես է կարոտած փոքրիկը վազում հոր մոտ, թոթով լեզվով հարց տալիս ու, հոր դափնեպսակն իր վզին գցած, նայում շուրջբոլորը ժպտացող ու համբուրվող մարդկանց։

 

Երեկ կեսգիշերին «Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին դիմավորելու էին գնացել ոչ միայն երկրպագուները, սպորտի նախարարության և ՀԱՕԿ ներկայացուցիչները, այլև նրանք, ովքեր այդ ժամին պետք է անուշ քնով քնած լինեին։

«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականին

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն, ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանին, որը բրոնզե մեդալով է վերադարձել Հայաստան, դիմավորելու էր եկել նրա աղջնակը։

«Պապա՜, պապա՜»,– Ջուլֆալակյանին մոտեցավ նրա փոքրիկը, որը շուտով 4 տարեկան կդառնա։

Հիշեցնենք, որ հունահռոմեական ոճի հայ ըմբշամարտիկ Կարեն Ասլանյանը (67 կիլոգրամ քաշային կարգ) բրոնզե մեդալ է նվաճել Բուխարեստում կայացած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում։ Մյուս ըմբշամարտիկները անհաջող են ելույթ ունեցել ու չեն կարողացել մեդալներ նվաճել։

 

Ի դեպ, 2015–ի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն ու Արսեն Ջուլֆալակյանի կինը նույն օրը` օգոստոսի 17–ին էին «Էրեբունի» հիվանդանոցում աղջիկ ունեցել։

 

https://armeniasputnik.am/video/20190416/18092430/papa-papa-arsen-julfalakyani-dustry-dimavorec-medalov-veradardzats-hory-tesanyut.html

Be the first to comment on "Պապա՜, պապա՜. Արսեն Ջուլֆալակյանի դուստրը դիմավորեց մեդալով վերադարձած հորը. տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*