fbpx

«Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ պատերով կտանք». Նիկոլ Փաշինյան

 

Այսօր ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքում տիրող լարված իրավիճակին. գյուղացիները պահանջում են համայնքապետի հրաժարականը, վերջինս չի պատրաստվում հրաժարական տալ. «Հաշվի առնելով Զարթոնք համայնքի տխուր նախադեպը՝ շատ մտահոգված եմ, որ կարող են լինել տխուր զարգացումներ:

 

 

Ինձ տեղեկացրին, որ Վանևանում գիշերը երիտասարդների մոտ եղել են դանակներ, այսինքն՝ ամեն պահի կարող են լինել անխուսափելի և տհաճ զարգացումներ: Կուզենայի լսել Կառավարության դիրքորոշումը այս խնդրի վերաբերյալ»,- ասաց Թովմասյանը:
Անդրադառնալով վերջինիս բերած օրինակին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց. «Բոլոր այն համայնքներում, որտեղ կա խնդիր, բողոքի շարունակվող ալիք գյուղապետերը պետք է հրաժարական տան և նշանակեն արտահերթ ընտրություններ: Մենք չենք պատրաստվում որևէ տեղում մի քվեաթերթիկով անգամ ընտրությունները կեղծել: Ինչ վերաբերում է դանակներին, ասեմ` բոլոր նրանք ովքեր կփորձեն բռնությամբ հարց լուծել իրենք բանտում են հայտնվելու, տարբերակ չունեն:

 

Որևէ մեկը հանկարծ չփորձի Հայաստանում դանակ, զենք խաղացնել, կներեք էլի կրկնեմ` ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ պատերով կտանք, որևէ մեկը հանկարծ չփորձի դանակով հարցեր լուծել: Եթե նույնիսկ միջադեպեր կլինեն, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ կապեր օգտագործելով, կպլստան էս մի քրգործից, մեկ ա, հաջորդ պահին վզներից բռնելու ենք»,- պատասխանի ժամանակ ասաց վարչապետը:

https://mamul.am/am/news/148474

Be the first to comment on "«Ոչ միայն ասֆալտին կփռենք, այլ պատերով կտանք». Նիկոլ Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*