Արդեն այս զորակոչին մարզիկները կկարողանան գնալ սպորտային վաշտ․ Տոնոյան (տեսանյութ)

 

Հայաստանում սպորտային հաջողությունների հասած երիտասարդները, եթե բավարարում են որոշակի չափանիշների, արդեն իսկ ազատվում են ծառայությունից։ Այս մասին ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանն ԱԺ-ում ասաց պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ բանակի կենտրոնական մարզական ակումբ ստեղծելու մասին հարցին պատասխանելիս։

 

Նա նաև հայտնեց, որ մարզիկների կողմից դիմումներ կան այդ շեմերն իջեցնելու վերաբերյալ, ինչը լուծվելու է սպորտային վաշտի ստեղծմամբ։ Դա, ըստ Տոնոյանի, կգործի արդեն առաջիկա զորակոչից սկսած։

Տոնոյանը հիշեցրեց, որ կան նաև արդի տեխնոլոգիաների (կիբեր) վաշտ ու նաև տեխնոլոգիական-գիտական վաշտ, կան նաև նվագախումբ, մշակութային ստորաբաժանումներ, հետևաբար ավելին անելն ավելորդ է։

 

https://operativ.am/?p=318274&l=am

Be the first to comment on "Արդեն այս զորակոչին մարզիկները կկարողանան գնալ սպորտային վաշտ․ Տոնոյան (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*