fbpx

«Հաջորդ նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք». Ն. Փաշինյան

 

«Եթե էդպես գնա, հաջորդ նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև Սահմանդրության համաձայն, վարչապետ ընտրվելուց մի տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանի բաց նամակին: «Ասում են՝ ա՛յ Նիկոլը մեծամտացել ա, մաքսայինին ասում ա, որ վարչապետը մոտենում ա, էդպես չեն դիմավորում, բայց խոսքն ուրիշ բանի մասին էր»,- շարունակեց նա:

 

Հիշեցնենք՝ Գևորգ Պետրոսյանը գրել էր. «Պարոն Փաշինյան, որպես աշխատանքը խրախուսող վարչապետ, մտադիր չե՞ք ուսումնասիրել Ձեր անմիջական ցուցումով աշխատանքից ազատված մաքսավորի աշխատանքային անցյալը և, եթե պարզվի, որ նա եղել է իր բուն գործառույթների գիտակ և կարգապահ ծառայող, նույնքան անշրջանցելի ցուցում տալ՝ աշխատողին աշխատանքում վերականգնելու վերաբերյալ…
Բա ո՞ւր է մնում երաշխավորված աշխատանքի իրավունքը, որպիսին ապահովելն իրեն սոցիալական հռչակող ցանկացած պետության իրավական պարտականությունն է։ Բա ո՞ւր է մնում աշխատողի ընտանիքի անդամների, այդ թվում՝ ամենից առաջ՝ անչափահաս երեխա(ներ)ի գոյապահպանման շահը…
Որ լավ ծանրութեթև անեք, գուցե հակառակ հրահանգ իջեցնեք, որով հնարավորություն կտաք և ուղղել աշխատողի սխալը (եթե այն կա), և ցրել Ձեր հասցեին ձևավորված այն մեղադրանքը, որ Դուք դա արել եք՝ հանուն «քայլած» ապիկարներին կարող դարձնելու մտադրության կամ դմփ-դմփ-հու-ով աչքի ընկած մի հայցվորի աշխատանքով ապահովելու պարտքի կատարման»:

https://mamul.am/am/news/148259

Be the first to comment on "«Հաջորդ նամակը կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք». Ն. Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*