fbpx

«Ես չեմ պատկերացնում մի սահմանադիր, որը ողջամտորեն նախատեսի կարգավորում, թե ինչ-որ մեկը՝ անկախ պաշտոնից, երկրում կարող է անխոչընդոտ կերպով հանցագործություններ կատարել ու հետո հանգիստ հեռանալ». Գոռ Հովհաննիսյան

 

Այսօր ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանն անդրադաձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը:

 

 

«Ես չեմ պատկերացնում մի սահմանադիր, որը ողջամտորեն նախատեսի կարգավորում, թե ինչ-որ մեկը՝ անկախ պաշտոնից, երկրում կարող է անխոչընդոտ կերպով հանցագործություններ կատարել ու հետո հանգիստ հեռանալ»,- ճեպազրույցի ժամանակ ասաց թեկանծուն:

 

Անդրադառնալով նախկին նախագահի անձեռնմխելիության հարցին՝ Հովհաննիսյանն ասաց. «Անձեռնմխելիությունը չի նշանակում, որ անձի նկատմամբ չի կարելի իրականացնել քրեական հետապնդում, եթե օրենքով սահմանված կարգով կասկած կա, որ նա հանցանք է կատարել»:

 

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: Խորհրդարանը Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկի ապրիլի 16-ին:

https://mamul.am/am/news/148220

Be the first to comment on "«Ես չեմ պատկերացնում մի սահմանադիր, որը ողջամտորեն նախատեսի կարգավորում, թե ինչ-որ մեկը՝ անկախ պաշտոնից, երկրում կարող է անխոչընդոտ կերպով հանցագործություններ կատարել ու հետո հանգիստ հեռանալ». Գոռ Հովհաննիսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*