fbpx

Մի ընտելացեք վիճաբանություններին, արցունքներին և սպասք կոտրելուն. 2 կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը

 

Cluber.com.ua կայքը ներկայացրել է 2 կանոն, որոնք ընդմիշտ կփոխեն ձեր անձնական կյանքը։

 

 

1. Հարաբերությունները պետք է թեթև լինեն։ Հեշտ պետք է լինի հենց սկզբից։ Առաջին իսկ րոպեներից։ Ձեզ առավել հարմար է այն մարդը, ում հետ միանգամից կարծես տարիների ծանոթներ լինեք, քան այն մարդը, ում հետ պետք է տարիներով մերվել։ Տղան, ում հետ ծանոթությունից 15 րոպե անց պատրաստ եք առանձնանալ, առավել գերադասելի է նրանից, ում 7 տարի շարունակ առանց պատասխանի նամակներ եք գրել։

 

Աղջիկը, ով միանգամից ձեր նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում, գերադասելի է այն գեղեցկուհուց, ով աննվաճելի է, ում պետք է Բահամյան կղզիներ տանել։ Պարզութունը լավ է, բարդությունը՝ վատ։ Սա աքսիոմա է։

 

Այն ապացուցման կարիք չունի։ Պետք չէ հասնել որևէ մեկին, հարմարվել կամ վազել նրա ետևից։ Մեկ անգամ դա անելով՝ այդպես եք վարվելու ամեն անգամ, իսկ որպես պատասխան՝ տեսնելու եք միայն կամակոր, դժգոհ դեմք։ Եթե միանգամից չի սկսվում, ժամանակ մի ձգձգեք։

Նշանակում է՝ նա ձեզ համար չէ։ Բարդ հարաբերությունները լավ են միայն նրանց համար, ովքեր ձանձրանում են և ովքեր շատ ազատ ժամանակ ունեն, իսկ մնացած բոլորի համար սա պարզապես նյարդեր քայքայելու պատճառ է։ Հարաբերությունները, որոնց դեպքում դուք միայն պարում եք ուրիշի երաժշտության տակ, նվաստացնող են։ Վաղ թե ուշ ձեր համբերությունը կհատի։ Թույլ մի տվեք ձեզ ներքաշել բարդ հարաբերությունների մեջ։

 

2. Հարաբերությունները պետք է ուրախություն պարգևեն։ Այն պնդումը ևս ապացուցման կարիք չունի։ Հենց հարաբերությունները դադարում են ուրախություն պարգևել, պետք է դադարեցնել դրանք։

 

Մի ընտելացեք վիճաբանություններին, արցունքներին և սպասք կոտրելուն։ Դադարեցրեք երկար խոսակցությունները, փոխադարձ մեղադրանքները։ Դա ճանապարհ է դեպի դժոխք։ Հարաբերություններն անհրաժեշտ են ուրախության համար։ Մնացած բոլոր հարաբերությունները «երեխաների համար», «որովհետև բոլորն են այդպես ապրում», «սովորության համաձայն», «որովհետև առանց դրանց ավելի վատ է», պետք է պարզապես դադարեցնել։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am

Մի ընտելացեք վիճաբանություններին, արցունքներին և սպասք կոտրելուն. 2 կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը

Be the first to comment on "Մի ընտելացեք վիճաբանություններին, արցունքներին և սպասք կոտրելուն. 2 կանոն, որոնք կփոխեն ձեր անձնական կյանքը"

Leave a comment

Your email address will not be published.


*