fbpx

«90 հազար դրամով հազիվ 7-րդ մասիվում 1-2 սենյականոց է վարձակալվում․ Հայկ Մարության

 

Քիչ առաջ Հանրայինի «Լուրեր 60 րոպե» թողարկման եթերում Պետրոս Ղազարյանի հյուրն էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Զրույցը երեկ ու այսօր մամուլի ու համացանցի հրապարակումների թոփերը զբաղեցնող Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման թեմայի շուրջ էր:

 

 

Քաղաքապետը նախ նշեց, որ երբ սրճարանները վերանան, վերականգնվի կանաչ գոտին, իրապես երեւանցիներին կվերադառնա Օպերայի տարածքի շունչը, որը եղել է: Տարածքում կլինի կանաչ գոտի: Իսկ թե ինչ ծառատեսակներ ու բուսականություն կլինի, կզբաղվեն ու կներկայացնեն քաղաքապետարանի համապատասխան վարչությունն ու մասնագետները:

 

Աշխատատեղերից մարդկանց զրկելու, գործազուրկների թիվն ավելացնելու մասին խոսելիս Հայկ Մարությանը նշեց, որ նախ, նշվող թիվը ուռճացված է.

 

 

«Իրականում խոսքը ոչ թե հարյուրավոր մարդկանց, այլ շատ ավելի քիչ՝ մոտ 2 տասնյակ մարդու մասին է: Մարդիկ, որոնք կորցնելու են աշխատանքը, անկասկած կգտնեն նորը, Սարյան փողոցի նորաբաց սրճարանը այսօր հայտնել է, որ պատրաստ է ընդունել բոլոր այն մարդկանց, որոնք այսօր մնացել են առանց աշխատանքի ու ցանկանում են աշխատել, պատրաստ են ընդունել խմբերի, նրանց են միացել նաեւ Սարյան փողոցի մյուս սրճարանները: Մենք ինքներս էլ այդ ուղղությամբ աշխատանքներ կտանենք, մեզ համար այդ մարդիկ նույն երեւանցիներն են, մեր համաքաղաքացիները»:

 

Պարզաբանելով 2 օրերի ամբողջ աղմուկը, մեղադրանքներն այն մասին, որ տարածքի սեփականատերերն ու վարձակալները պատշաճ չեն ծանուցվել, Հայկ Մարությանն ասաց.

 

«Սեփականատերերը ոչ մի կոնտակտի դուրս չեն եկել, քաղաքապետարանի աշխատակիցներն են միշտ կապ հաստատել: Ամեն ինչ արվել է մաքսիմալ մեղմ, ես ինքս եմ հատուկ հանձնարարել՝ ամեն ինչ անել մեղմ, մարդկային:

 

Նախ, ծանուցումները ժամանակին ուղարկվել են, ստացել են բոլոր 3 տնտեսվարող սուբյեկտները, կան ստորագրություններ, որտեղ նշում են, որ խնդրում են մենք ինքներս ապամոնտաժենք, տեղափոխենք գույքը: Բացի այդ, խոսել ենք հենց տնօրենների հետ, ասել են, որ մենք քանդենք, իրենք չեն պատրաստվում հեռանալ, անգամ անձամբ հանդիպել եմ սեփականատերերից մեկի հետ:

 

Մարդկային առումով մենք 100 տոկոսով կատարել ենք մեր գործը, կարող եմ վստահ պնդել՝ օրինական առումով եւս: Այդ մարդիկ ամեն ինչի մասին տեղյակ են եղել:

 

Սեփականատերերը չեն ցանկացել հանդիպել քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, ոչ մեկը տնօրեններից ցանկություն չի հայտնել ու առաջարկին էլ չի համաձայնել»:

 

Շարունակելով, քաղաքապետը նշեց, որ տարիներ ի վեր Օպերայի հարակից տարածքը գրավված է եղել, տարիներ շարունակ այդ տարածքը վարձակալվել է ծիծաղելի գներով, օրինակ՝ 90 հազար դրամով:

«Պատկերացրեք, երբ այդ գնով հազիվ 7-րդ մասիվում 1-2 սենյականոց է վարձակալվում, վարձակալվել է տարածք քաղաքի կենտրոնում: Մենք այդ տարածքը հետ ենք վերադարձնում երեւանցիներին»:

 

Հայկ Մարությանն այնուհետ ցույց տվեց տարածքում արված մի քանի լուսանկարներ՝ մեկնաբանելով դրանք: Նշեց, որ այդտեղ եղել է նորմալ հող, խոտ, որի վրա արվել է բետոն, ավերվել է տարածքը, հանվել է հողը, ծառը, փոսը լցվել բետոնով:

Ըստ քաղաքապետի, այստեղ տուժել է ոչ միայն բնությունը, այլեւ համայնքը, իսկ հիմա ահռելի աշխատանք է պետք այդ բետոնապատ տարածքում նորից կանաչ գոտի ստեղծելու, տարածքը հող դարձնելու ու կանաչապատելու համար:

«90 հազար դրամով հազիվ 7-րդ մասիվում 1-2 սենյականոց է վարձակալվում․ Հայկ Մարության

Be the first to comment on "«90 հազար դրամով հազիվ 7-րդ մասիվում 1-2 սենյականոց է վարձակալվում․ Հայկ Մարության"

Leave a comment

Your email address will not be published.


*