fbpx

Քիչ առաջ Երևանի քաղաքապետը կնոջ հետ հիվանդանոց է այցելել (տեսանյութ,լուսանկարներ)

 

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կնոջ հետ այցելել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց՝ տեսակցելու այսօր սրճարանների ապամոնտաժման աշխատանքների ժամանակ տեղի ունեցած միջադեպից տուժածին։

 

 

Վերջինս 1955 թվականի ծնված Սվետլանա Հարությունյանն է, ով ոտքի կոտրվածք է ստացել։  Քաղաքապետը առաջին հերթին ափսոսանք է հայտնել կատարված միջադեպի համար և խոստացել՝ բարեկարգելու են Օպերայի տարածքն այնպես, որ այն դառնա լավագույնը:

 

 

Իսկ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը վիրավոր կնոջը աշխատանքի առաջարկ է արել։ Կինը սիրով ընդունել է այն։

 

Նշենք, որ Սվետլանա Հարությունյանը աշխատում էր սրճարաններից մեկում։

 

Քիչ առաջ Երևանի քաղաքապետը կնոջ հետ հիվանդանոց է այցելել (տեսանյութ,լուսանկարներ)

Be the first to comment on "Քիչ առաջ Երևանի քաղաքապետը կնոջ հետ հիվանդանոց է այցելել (տեսանյութ,լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*