«Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի»․Դուշման Վարդան

 

Նայում եմ լուռ նկարներ,

Հիշում եմ ձեզ եղբայրներ,

Մեկը Վարդան հիշարժան,

Մեկը Էմիր հարգարժան:

 

 

Ֆիզիկապես հեռացաք,

Բայց հոգեպես մնացիք,

Լուռ հուշարձան դուք դարձաք,

Մեզ կարոտով թողեցիք:

 

Դաժան խաղն էր դա չարի.

Ճակատագիրն անողոք,

Բայց ծնողները շատ բարի

Աստծուն արին շատ աղոթք:

 

Աստծո սիրտը մեղմացավ,

Ծնողի լաց երբ լսեց,

Նրանց բարին կամեցավ

Եվ մանուկներ պարգևեց:

 

Օ՜, նայե՛ք, իմ եղբայրներ,

Գալիս է ձեր ապագան.

Մանուկ Էմիրն աներեր

Ու կրակոտ մի Վարդան:

 

 

***

Հրամանատար ու մարտի՛կ,

Սակրավորի հրահանգի՛չ,

Քո սաներն են արդ ռազմիկ,

Մեր զորքերի ուսուցիչ:

 

Ինքնակամ դու գնացիր,

Դեսանտային դու դարձար,

Աղֆանստանում կռվեցիր,

Փառք ու պատվով ետ դարձար:

 

Մեծ փափագով ընդունված

Համալսարան դու մտար,

Իրավաբան չդարձած,

Ընդմիշտ թողիր հեռացար:

 

Քանզի թուրքը են դաժան,

Շրջափակեց Ղարաբաղ,

Արեց ճամփան մեր բաժան,

Հայաստանն ու մեր Արցախ:

 

Պապենական ձայնն առած,

Վազեցիր դու ընդառաջ,

Որ ազերուն լավ զինված

Մեկ բռունցքով տաս հարված:

 

Անմատչելի սարերով

Դեպ Շուշի ես բարձրանում,

Թուրքը, ելք չգտնելով,

Ձորերով է նա փախչում:

 

Ցնծում է տե՛ս մեր Շուշին

Գերությունից տուն դարձած,

Ղազանչեցոց եկեղեցին

Թուրքերից է ետ խլված:

 

Բայց ու՞ր է մեր Վարդանը,

Չկա մեջը նա խմբի:

Սպանված է, թե տանը

Պապենական հանգստի:

 

Ընկերները վազեցին

Եվ, օ՜, հրաշք, ինչ տեսան,

Իսկույն կողքի շարվեցին,

Ա՜խ, պահն էր շատ տեսարժան:

Դուշմանը

 

Վարդանը գինու շշով

Շիրիմից շիրիմ էր շրջում,

Գինին, շիրիմին ցանելով

Մի աղոթք էր շշնջում:

 

 

Հանգստացե՛ք, մեր պապե՛ր,

Շուշին է արդ ազատված,

Ապրե՛ք, հայոց սերունդներ,

Տեսե՛ք Մասիս տուն բերված:

Արմեն Անդրեասյան

ԵՂԲԱՅՐՆԵՐ

Be the first to comment on "«Ես կոմունիստ չեմ, ոչ էլ հնչակ կամ դաշնակ: Ես զինվորն եմ իմ երկրի»․Դուշման Վարդան"

Leave a comment

Your email address will not be published.


*