fbpx

Երեխաները պետք է ստանան քրիստոնեական ու ազգային֊հայրենասիրական դաստիարակություն․կուզեք դա անվանեք քարոզ, կուզեք՝ ուսումնական դասընթաց

 

Ավելի սարսափելի բան չկա, երբ քրիստոնեական քարոզչությունը սահմանափակողները բանավեճում հաղթում են Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցչին ու պատկառելի տիկին Անահիտ Բախշյանին։

 

Երեխաները պետք է ստանան քրիստոնեական ու ազգային֊հայրենասիրական դաստիարակություն։ Կուզեք դա անվանեք քարոզ, կուզեք՝ ուսումնական դասընթաց։ 《Հայ եկեղեցու պատմությունը》 կարելի է հանել ուսումնակն ծրագրից միայն մեկ դեպքում՝ եթե այն իր ողջ բովանդակությամբ ներառվի 《Հայոց պատմություն》 առարկայի մեջ։

Եվ առհասարակ կխնդրեի Հ1֊ին՝ հարթակ չտրամադրել այն մարդկանց, ովքեր անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հոգևորականի նկատմամբ՝ տեղ֊տեղ անգամ բղավելով վերջինիս վրա։

 

Հայ ժողովուրդը քրիստոնեա ժողովուրդ է։ Հարգեք մեծամասնության կրոնական ուղղվածությունն այնպես, ինչպես մենք ենք հարգում՝ փոքրամասնությանը։ Իսկ եթե ոմանք կասկածում են դրանում, ապա վստահեցնում եմ, որ հակառակ պարագայում ոչ մի գռանտ չէր կարող երաշխավորեր նրանց առկայությունն ՀՀ տարածքում։

Ավելին՝ կարծում եմ պետությունն առավել շատ պետք է նպաստի քրիստոնեական հավատքի տարածմանն ու խրախուսմանը, և իմ այս մոտեցման պատճառն ամենևին այն չէ, որ ինքս բնակվում եմ Էջմիածնում։

《Էջմիածնի շահը》 հանրային հեռուստաընկերությունում հեգնելուց ոււ շահարկելուց առաջ հաշվի առեք, որ այն ուղիղ համեմատական է հայ ժողովրդի շահի, նպատակների ու երազանքների հետ՝ հայոց պատմությունը վկա։

Աղբյուը՝ ֆեյսբուք

Վաչիկ Գրիգորյան

Երեխաները պետք է ստանան քրիստոնեական ու ազգային֊հայրենասիրական դաստիարակություն․կուզեք դա անվանեք քարոզ, կուզեք՝ ուսումնական դասընթաց

Be the first to comment on "Երեխաները պետք է ստանան քրիստոնեական ու ազգային֊հայրենասիրական դաստիարակություն․կուզեք դա անվանեք քարոզ, կուզեք՝ ուսումնական դասընթաց"

Leave a comment

Your email address will not be published.


*