«Իշխանությունն ապօրինաբար բռնազավթած մի խումբ անձինք չկարողացան հավաքել ձայների 5%-ը». Ալիև

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ, ամփոփելով 2018թ. Ադրբեջանի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքները, հայտարարել է, որ «Հայաստանում 20 տարի շարունակ իշխել է հանցավոր խունտայի ռեժիմը»: Նրա խոսքով՝ միջազգային կառույցները «աչք են փակում» այդ ամենի վրա:

«Հարց է առաջանում՝ ինչպես են միջազգային կառույցները դրական գնահատական տալիս խոշորամասշտաբ կեղծումներով Հայաստանում վերջին տարիներին անցկացված նախագահական և խորհրդարանական ընտրություններին»,- ասել է նա:

Ալիևի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած վերջին խորհրդանական ընտրությունները ցույց տվեցին, որ «իշխանությունն ապօրինաբար բռնազավթած մի խումբ անձինք չկարողացան հավաքել ձայների նույնիսկ 5%-ը»:

«Դա գիտակցում են բոլորը: Սակայն ինչո՞ւ հանցավոր ռեժիմի գործունեությունը, որը նախորդ տարիներին ձայների ավելի քան 50%-ն էր հավաքում, քննադատության չարժանացավ: Ինչո՞ւ Եվրոպայի Խորհուրդը, Եվրոխորհրդարանը և այլ միջազգային կառույցներ աչք փակեցին այդ խայտառակ պատկերի վրա: Ինչո՞ւ՝ երկակի ստանդարտների պատճառով»,- հավելել է նա՝ պահանջելով հետաքննել «կոնյակային դիվանագիտությունը»

https://mamul.am/am/news/141471/%C2%AB%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%A1%D5%BA%D6%85%D6%80%D5%AB%D5%B6%D5%A1%D5%A2%D5%A1%D6%80-%D5%A2%D5%BC%D5%B6%D5%A1%D5%A6%D5%A1%D5%BE%D5%A9%D5%A1%D5%AE-%D5%B4%D5%AB-%D5%AD%D5%B8%D6%82%D5%B4%D5%A2-%D5%A1%D5%B6%D5%B1%D5%AB%D5%B6%D6%84-%D5%B9%D5%AF%D5%A1%D6%80%D5%B8%D5%B2%D5%A1%D6%81%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%BE%D5%A1%D6%84%D5%A5%D5%AC-%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-5-%D5%A8%C2%BB-%D5%A1%D5%AC%D5%AB%D6%87

Be the first to comment on "«Իշխանությունն ապօրինաբար բռնազավթած մի խումբ անձինք չկարողացան հավաքել ձայների 5%-ը». Ալիև"

Leave a comment

Your email address will not be published.


*