Արմեն Սարգսյանը «ջախջախիչ» հարված հասցրեց ռուսներին և պատվով դուրս եկավ նրանց ստեղծած «ծուղակից»

 

Ռուս լրագրողը հարցնում է՝ ո՞րն է ռուսերենի տեղը Հայաստանում։ Միանգամից շեշտում է՝ սա կարևոր հարց է երկու պետությունների «ընդհանուր ապագայի» կառուցման տեսանկյունից։

 

Ի պատիվ նախագահի, պետք է ընդգծել՝ նա պատվով դուրս եկավ ռուսական ծուղակից։ Արմեն Սարգսյանը նրբանկատորեն ուղղեց լրագրողի հարցը, ինքը սեղանին դնելով Ռուսաստանում հայոց լեզվի տեղի հարցը։

Պարոն Սարգսյանը հիշեցրեց, որ Ռուսաստանում 3 միլիոն հայ է ապրում, որոնք պետք է հնարավորություն ստանան օգտագործել իրենց լեզուն, ունենալ սեփական դպրոցներ և այլն։

 

Սա ինքնիշխանության ամրապնդման փոքրիկ, բայց հաստատուն դրսևորում է՝ նախագահի ձեռքով։

Ռուսները սովոր չեն Հայաստանի Հանրապետության ղեկավարներից անկեղծ և համարձակ խոսք լսել, բայց պետք է ի վերջո սովորեն։

Արմեն Սարգսյանը «ջախջախիչ» հարված հասցրեց ռուսներին և պատվով դուրս եկավ նրանց ստեղծած «ծուղակից»

Be the first to comment on "Արմեն Սարգսյանը «ջախջախիչ» հարված հասցրեց ռուսներին և պատվով դուրս եկավ նրանց ստեղծած «ծուղակից»"

Leave a comment

Your email address will not be published.


*