Կգա ժամանակը, ես շատ, շատ բան ունեմ ասելու եւ պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ. Արմեն Գեւորգյան

 

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի խափանման միջոցի վերաբերյալ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց:

Պատճառն այն է, որ պաշտպանական կողմը չի ստացել դատախազության կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի օրինակը եւ հնարավորություն չի ունեցել գրավոր առարկություններ պատրաստելու:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

Արմեն Գեւորգյանն էլ, ըստ էության, հրաժարվեց պատասխանել մեր հարցերին: Նա միայն ասաց, որ ներկայացված մեղադրանքները չի ընդունում եւ այն համարում է անհիմն: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ կաշառք տվող անձը հանդիսանում է Սիլվա Համբարձումյանը:

 

Հարցին, թե Համբարձումյանի հետ առերեսվել ե՞ք, Գեւորգյանը պատասխանեց. «Ես մի կարգավիճակում եմ, որտեղ նմանատիպ հարցերի չեմ կարող պատասխանել, ցավոք սրտի, կգա ժամանակը, ես շատ, շատ բան ունեմ ասելու եւ պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ»,- ասաց Գեւորգյանը, ապա ամենայն բարիք ու լավ տրամարդություն մաղթելով՝ հեռացավ:

Վերաքննիչ բողոքի քննությունը կշարունակվի հունվարի 17-ին:

http://www.armtimes.com/hy/article/152118

Be the first to comment on "Կգա ժամանակը, ես շատ, շատ բան ունեմ ասելու եւ պատմելու, բայց հիմա դրա ժամանակը չէ. Արմեն Գեւորգյան"

Leave a comment

Your email address will not be published.


*