«Մանվելը տեղ չունի այս սուրբ քաղաքում. էջմիածինցին չի հանդուրժելու…». բողոքի ակցիա

 

«Կոմիտասի հրապարակից՝ Ժամը 3-ին, ավտոերթով կշարժվենք Երևան»,- հայտարարեցին Մանվել Գրիգորյանի ազատության դեմ բողոքող քաղաքացիները, որոնք այս պահին քայլերթ են իրականացնում Էջմիածնի փողոցներում:

 

«Մանվելի նման սրիկան, ով քաղաքը 20 տարի պահել է դիկտատուրայի մեջ, պետք է դատապարտվի: Մանվելը տեղ չունի այս սուրբ քաղաքում: Մենք այն քաղաքացիներն ենք, որոնք հասարակության մեջ նման տականքին չեն հադուրժելու, մենք ապացուցելու ենք, որ էջմիածինցին իրավատեր է: Մ. Գրիգորյանն այն տականքն է, ով ժամանակին թալանել է մեր երկիրը: Մենք թույլ չենք տալու, որ նա այլևս ազատ լինի»,- նշեցին ակցիայի մասնակիցները՝ կոչ անելով քաղաքացիներին միանալ իրենց ակցիային:

 

«Մեր նպատակն է, որպեսզի դատավորը հասկանա, որ իրավունք չունի նման մարդուն ազատ արձակել: Մենք պահանջում ենք, որ նա անհապաղ ձերբակալվի: Եթե մեր պահանջը չկատարվի, մենք կդիմենք ավելի խիստ միջոցների»:

 

Հիշեցնենք, որ այսօր ժամը 16:00-ին Վերքաննիչ դատարանում տեղի կունենա Մանվել Գրիգորյանի դատավարությունը

https://mamul.am/am/news/141408/%C2%AB%D5%B4%D5%A1%D5%B6%D5%BE%D5%A5%D5%AC%D5%A8-%D5%BF%D5%A5%D5%B2-%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%AB-%D5%A1%D5%B5%D5%BD-%D5%BD%D5%B8%D6%82%D6%80%D5%A2-%D6%84%D5%A1%D5%B2%D5%A1%D6%84%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7%D5%BB%D5%B4%D5%AB%D5%A1%D5%AE%D5%AB%D5%B6%D6%81%D5%AB%D5%B6-%D5%B9%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%82%D6%80%D5%AA%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%C2%BB-%D5%A2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%AB-%D5%A1%D5%AF%D6%81%D5%AB%D5%A1

Be the first to comment on "«Մանվելը տեղ չունի այս սուրբ քաղաքում. էջմիածինցին չի հանդուրժելու…». բողոքի ակցիա"

Leave a comment

Your email address will not be published.


*