Կյանքը ավելի հեշտ և երջանիկ կլինի, եթե չկենտրոնանաք այս բաների վրա:

  1. Մյուսների կարծիքը

Ի՞նչ տարբերություն, թե ինչ են մտածում ձեր մասին: Եթե դուք երջանիկ եք ձեր կայացրած որոշումների շնորհիվ, ապա դուք ճիշտ ընտրություն եք կատարել՝ անկախ նրանից, թե ինչ են ասում ուրիշները: Պատկերացրեք, թե որքան էներգիա եք ծախսում՝ փորձելով կարդալ այլ մարդկանց մտքերը:

 

  1. Զայրույթ և դժգոհություն

Զայրույթը քայքայում է մեզ ներսից, այնպես որ, ավելի լավ է գտնել համերաշխության տարբերակներ:  Սա չի նշանակում, որ դուք կարող եք թույլ տալ, որ ուրիշները ձեզ օգտագործեն՝ պարզապես սկանդալից խուսափելու համար: Դուք պարզապես պետք է հաղթահարեք ատելությունը, վրդովմունքը և ցավը, որը մնում է ներսում: Հիշեք, որ ձեզ զայրացնողը ղեկավարում է ձեզ:

  1. Կատարյալ մարմնի պատկերը

Որքա՞ն հաճախ եք դուք ուշադրություն դարձնում նորաձևության տրենդներին, ձեր հարազատների և շրջապատի կարծիքին: Մարմինն այն քիչ բաներից է, որն իսկապես պատկանում է ձեզ: Ով, եթե ոչ դուք, պետք է որոշի, թե ինչպիսի՞ տեսք պետք է այն ունենա: Կարևորն այն էթե ինչպես եք դուք զգում:

  1. Երազանք լավ զուգընկերոջ մասին

Յուրաքանչյուրի գլխում կան մի շարք հատկանիշներ, որ պետք է ունենա իդեալական զուգընկերը: Բայց կյանքն այնքան էլ հաշվի չի առնում մեր ցանկությունները:

Երջանիկ լինելու համար դուք պետք է սիրեք մարդուն ամբողջ սրտով, ձեզ հարմարավետ զգաք նրա կողքին, ընդունեք նրան այնպիսին, ինչպիսին կա:

 

  1. Իդեալական կյանք

Նույնն էլ վերաբերում է կյանքին: Կյանքն այն է, ինչ մենք ներդնում ենք տարիների ընթացքում: Եթե դուք ջանքեր չգործադրեք և չհամառեք, ուրեմն դուք որոշել եք դժբախտ լինել:

  1. Հարստությունը՝ ինքնանպատակ

Շատ մարդիկ ապրում են միայն միլիոնատեր դառնալու մտքով: Սա վատ նպատակ չէ, բայց դրան հասնելու համար պետք է շատ աշխատել:

Մի կենտրոնացեք մեծ թվերի վրա:Կարևորը՝ գտեք աշխատանք, որը դուք կսիրեք և որում կցանկանաք զարգանալ:

  1. Հաջողության հույսեր

Պետք չէ սպասել, թե երբ ձեր բախտը կբերի: Գնահատեք ձեր կյանքը և այն, ինչ ունեք տվյալ պահին:

  1. Արդարացումներ

Արդարացումները պարզապես միջոց են, որ դուք խուսափեք ինքներդ ձեզ ծույլ համարելուց:

 

  1. Մտքեր նախկինների մասին

Դու բաժանվել եք, և ամեն ինչ անցյալում է: Հիշեք ոչ թե ձեր նախկին սերերին, այլ այն փոփոխությունները, որ ունեցել եք կյանքի այդ շրջանում: Մի կենտրոնացեք զգացմունքների վրա, որոնք երբեք էլ ձեզ մոտ չեն լինի: Դա միայն կփչացնի ձեր նոր հարաբերությունները:

  1. Համառություն

Համառ լինելն ու պայքարելը, իհարկե, շատ լավ է: Բայց պետք չէ համառել և չխոստովանել, որ սխալվել եք: Պարզապես ընդունեք փաստերը:

  1. Նեգատիվ

Մտքերն ու խոսքերն իրականանում են: Այնպես որ, միշտ մտածեք, որ ամեն ինչ լավ է լինելու: Մարդու համար, ով մտածում է, որ ամեն ինչ լավ է լինելու, չկան անհնարին բաներ:

Սիրարփի Աղաբաբյան