fbpx

Եթե այս անգամ էլ լռենք և քայլեր չձեռնարկենք, հաջորդ ողբերգական դեպքը չի ուշանալու. «Սասնա Ծռեր»

 

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Քարտուղարության հայտարարությունը.

Եթե այս անգամ էլ լռենք և քայլեր չձեռնարկենք, հաջորդ ողբերգական դեպքը չի ուշանալու. «Սասնա Ծռեր»

Հայաստանի Գլխավոր դատախազությունը միայն ընտրություններից հետո է հաստատել, որ Գյումրիում 57-ամյա Ջուլիետտա Ղազարյանի սպանության գործով ձերբակալվել է ռուսաստանյան ռազմակայանի զինծառայող:

Մինչդեռ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին և նույն օրն իսկ, ըստ լրատվամիջոցների տվյալների, շրջանառվում էր նույն վարկածը՝ ռուս զինծառայողը դեկտեմբերի 2-ի վաղ առավոտյան դաժանորեն ծեծել է փողոցը մաքրող կնոջը, որը մահացել է հիվանդանոցում:

Հատկապես 2015 թվականի հունվարի 12-ին տեղի ունեցած Ավետիսյանների ընտանիքի սպանդից հետո ակնհայտ դարձավ, որ ռուսաստանյան ռազմական ներկայության վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի միջև կնքված միջազգային պայմանագրերի և Ռուսաստանի Սահմանադրության իրավակարգավորումներով ստեղծված է այնպիսի մեխանիզմ, որը բացառում է նման դեպքերում ռազմակայանի զինծառայողի նկատմամբ Հայաստանի արդարադատության լիարժեք իրականացումը:

 

Մամուլի հրապարակումներ կան, որ այս անգամ ևս ռուսաստանյան զինծառայողը գտնվում է ռազմակայանի տարածքում և, ինչպես Պերմյակովի պարագայում, քննչական գործողությունները կատարվում են այդ տարածքում:

Եթե այդպես է, ապա պետք էլ չէ որևէ հույս ունենալ, թե ռուսական կողմը կհանձնի նրան: Ռուսաստանի Սահմանադրությունն ուղղակի արգելում է դա: Փաստորեն՝ Հայաստանի տարածքում գերակայում են Ռուսաստանի Սահմանադրությունն ու իրավազորությունը:

Եթե այս անգամ էլ լռենք և քայլեր չձեռնարկենք, հաջորդ ողբերգական դեպքը չի ուշանալու: Հայաստանի տարածքում պետք է վերականգնվի Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը:

 

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը Հայաստանի կառավարությանը հորդորում է այս ողբերգական դեպքը առիթ դարձնել՝ առնվազն Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության պայմանների վերանայման գործընթաց սկսելու և այդ գործընթացը Ռուսաստանի հետ արժանապատիվ հարաբերություններ հաստատելու հնարավորության վերածելու համար:

https://mamul.am/am/news/139681/%D5%A5%D5%A9%D5%A5-%D5%A1%D5%B5%D5%BD-%D5%A1%D5%B6%D5%A3%D5%A1%D5%B4-%D5%A7%D5%AC-%D5%AC%D5%BC%D5%A5%D5%B6%D6%84-%D6%87-%D6%84%D5%A1%D5%B5%D5%AC%D5%A5%D6%80-%D5%B9%D5%B1%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A1%D6%80%D5%AF%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D5%A1%D5%BB%D5%B8%D6%80%D5%A4-%D5%B8%D5%B2%D5%A2%D5%A5%D6%80%D5%A3%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A4%D5%A5%D5%BA%D6%84%D5%A8-%D5%B9%D5%AB-%D5%B8%D6%82%D5%B7%D5%A1%D5%B6%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82-%C2%AB%D5%BD%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1-%D5%AE%D5%BC%D5%A5%D6%80%C2%BB

Be the first to comment on "Եթե այս անգամ էլ լռենք և քայլեր չձեռնարկենք, հաջորդ ողբերգական դեպքը չի ուշանալու. «Սասնա Ծռեր»"

Leave a comment

Your email address will not be published.


*