fbpx

Արտահերթ լինելու է . Արթուր Սաքունց

 

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտահերթ լինելու է

Պարզ է արդեն, որ ՀՀԿ-ն իր հպատակների հետ որոշել է առաջիկա ամիսներին անցնել, ըստ իրենց, ակտիվ հրապարակային գործողությունների ընդդեմ իշխանության: Գործողությունների հիմքում պետք է դրվեն տարբեր սոցիալական խմբերի ունեցած և չլուծված խնդիրները, որնց լուծման պահանջների նպատակով կազմակերպվելու են բողոքի ցույցեր, երթեր և այլն:

Ուղղակի մի հարց, այդ խնդիրները, որոնց լուծման համար ուզում եք մարդկանց ներգրավվել, բա ինչու չէիք զբաղվում 20 տարի շարունակ, երբ ունեիք բացարձակ իշխանություն, և բոլորն անցնում էին Մելիք Ադամյանով: Վա՞տ եք, թե վատացած եք, ու Ձեր կոռուպցիոն լափամանը դատարկվելու վտանգից հոգեխանգառմունքի մեջ եք ընկել:

Օճառի պղպջակների շատությունը միայն տպավորություն է, բայց ոչ իրողություն, մեկ առ մեկ պայթելու են: Ոչ մի փաստարկ կամ հակափաստարկ չունեք:

Նախընտրական տեսիլքներն էլ չեն փրկելու անխուսափելի վերջնական ֆիասկոյից: Արտահերթ լինելու է»

saqw6ncsq8in.jpg

Подробнее: https://shabat.am/am/article/192344/Artahert-linelu-e-.-Artur

https://shabat.am/am/article/192344/Artahert-linelu-e-.-Artur

Be the first to comment on "Արտահերթ լինելու է . Արթուր Սաքունց"

Leave a comment

Your email address will not be published.


*