fbpx

«Ռուկա չի, ձեռներ ա». փոքրիկ Սարգիսը ռուս դաստիարակներին հայերեն է սովորեցնում. տեսանյութ

 

Հայ փոքրիկի զվարճալի տեսանյութը համացանցում մեծ տարածում է ստանում։ Տեսանյութում փոքրիկ տղան մանկապարտեզի դաստիարակչուհիներին հայերեն խոսել է սովորեցնում։

Սարգիս անունով փոքրիկը Ռուսաստանում է մանկապարտեզ հաճախում։ Դաստիարակչուհիները խնդրում են փոքրիկին մարմնի մասերը ռուսերեն ասել։ Նրանցից մեկը կոնկրետ մարմնի մաս է մատնանշում և ասում նրա ռուսական անվանումը։

Սակայն երեխան անկեղծորեն զարմանում է, քանի որ նրանք «սխալ» անուններ են տալիս։ Նա այդ խոսքերը հայերեն է ասում և փորձում բացատրել դաստիարակներին, թե ինչպես է ճիշտ ասել «քիթ», «բերան», «աչք», «ձեռք» և «ոտք» բառերը։

Արդյունքում, դաստիարակչուհիները զիջում են տղային և նրան կրկնելով մի քանի բառ հայերեն են արտաբերում։

 

https://armeniasputnik.am/video/20180808/13734860/rusastan-hay-poqrik-mankapartez.html

Be the first to comment on "«Ռուկա չի, ձեռներ ա». փոքրիկ Սարգիսը ռուս դաստիարակներին հայերեն է սովորեցնում. տեսանյութ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ