fbpx

Հողը պատկանում է ժողովրդին, ու միայն ժողովուրդը կարող է որոշել հողի ճակատագիրը. Պարգև Սրբազան

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Հողի ճակատագիրը որոշում է միայն ժողովուրդը, այն ժողովուրդը, ով հաղթել է և ապրում է այդ հողի վրա: Այս մասին Հայ Ձայն լրատվականի հետ զրույցում նշել է Արցախի թեմի առաջնորդ, Արցախյան պատերազմի ազատամարտիկ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ անդրադառնալով այն խնդրին, որ Հայաստանում քաղաքական մի խումբ գործիչներ կրկին շրջանառության մեջ են դնում «հողեր հանձնելու» հայտնի թեզը՝ ասելով, որ միայն այդ միջոցով է լուծվելու հակամարտությունը:

 

«Հողը պատկանում է ժողովրդին, ու միայն ժողովուրդը կարող է որոշել հողի ճակատագիրը, այն ժողովուրդը, ով հաղթել է և ապրում է այդ հողի վրա: Միմիայն: Իսկ քաղաքական հարցերը ինձ չեն հետաքրքրում, մի խառնեք քաղաքականության հետ: Հողի ճակատագիրը որոշողը միայն ժողովուրդն է, դա նրա իրավունքն է, և ուրիշ ոչ ոք իրավունք չունի խոսել հողերի մասին: Վերջ»,- հայտարարել է Պարգև Սրբազանը:

Հիշեցնենք, որ մեկ այլ առիթով՝ խոսելով ազատագրված տարածքները հանձնելու հարցի մասին՝ Պարգև Սրբազանն ասել է. «Ինչ խոսում են՝ հողեր, տարածքներ և այլն, և այլն, ես մի բան կարող եմ ասել, որ մարդիկ ենթադրում են, իսկ Աստված՝ տնօրինում: Մենք ամեն մեկս ինչ էլ ենթադրենք, միևնույն է՝ տնօրինողը Աստված է, մի բան ասեմ միայն, և ամեն ինչ պարզ է. բոլոր տարածքները Արցախի Հանրապետության Սահմանադրության մեջ ընդգրկված են որպես Արցախի Հանրապետության տարածքներ և վերջ»:

http://asekose.am/hy_AM/news/1/268774-hoxe-patkanoum-e-joxovrdin—ou-miayn-joxovourde-karox-e-orosel-hoxi-jakatagire-parge-srbazan.html

Be the first to comment on "Հողը պատկանում է ժողովրդին, ու միայն ժողովուրդը կարող է որոշել հողի ճակատագիրը. Պարգև Սրբազան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ