fbpx

Հայկ Մարությանը շատ լավ պոտենցիալ ունի. Զարուհի Բաթոյան

 

Կարծում եմ՝ Հայկ Մարությանը շատ լավ պոտենցիալ ունի, եւ մենք պետք է թիմով բոլորս միասին աշխատենք: Այսօր՝ հուլիսի 29-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստի ավարտին ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի մասին նման կարծիք հայտնեց կուսակցության անդամ Զարուհի Բաթոյանը:

«Ես կարծում եմ, որ մենք պետք է թիմային աշխատենք: Կարծում եմ, որ Հայկ Մարությանը արդեն պետք է ցույց տա այն Հայկին, այն քաղաքապետի թեկնածուին, որին որեւէ մեկը չի ճանաչում, բնականաբար, որովհետեւ իրեն բոլորն այլ ոլորտից են ճանաչում: Բայց կարծում եմ, որ շատ լավ պոտենցիալ ունի, եւ մենք պետք է թիմով, բոլորս միասին աշխատենք, որպեսզի մեր թեկնածուն լինի ուժեղ, ընդունելի լինի երեւանցիների համար եւ իրենց կարիքներին համապատասխան, եւ աշխատենք միասին»,- ասաց Զարուհի Բաթոյանը:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Նա նշեց, որ քաղաքապետի թեկնածուի ծրագրի հետ կապված շատ մանրամասն քննարկումներ չեն եղել, քննարկումներն ապագայում են տեղի ունենալու:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ն Երեւանի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու է ընտրել դերասան, վերջերս կուսակցությանն անդամագրված Հայկ Մարությանին: Նիկոլ Փաշինյանի կուսակցությունից Երեւանի քաղաքապետի թեկնածու էին առաջադրվել Հայկ Մարությանը, Ալեն Սիմոնյանը, Զարուհի Բաթոյանը եւ Սրբուհի Ղազարյանը:

Նշենք, որ կուսակցության անդամ Ալեն Սիմոնյանը վարչության նիստի ավարտին հայտատարեց, որ ՔՊ-ն դեռ չի որոշել, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու ավագանու ընտրություններին:

https://news.am/arm/news/464132.html

Be the first to comment on "Հայկ Մարությանը շատ լավ պոտենցիալ ունի. Զարուհի Բաթոյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ