fbpx

Արարատի մարզի Ռանչպար գյուղից ծանր տպավորություններով վերադարձա․ «Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից․․․»

 

Արարատի մարզի Ռանչպար գյուղից ծանր տպավորություններով վերադարձա․ «Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից․․․»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ անակնկալ այցով եղել է Արարատի մարզի Ռանչպար գյուղում, խոսել գյուղացիների հետ, ծանոթացել նրանց կենցաղին: Այցի մասին իր տպավորություններով Նիկոլ Փաշինյանը կիսվել է ֆեյսբուքյան իր էջում.

 

 

«Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետևություն պիտի անեմ, ինչ-որ բան պիտի ասեմ:

 

Նախ մտածեցի գրառում անել, բայց հասկացա, որ գրառումով չեմ կարողանա ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել: Ապա՝ մտածեցի ուղիղ եթեր մտնել, բայց հասկացա, որ ուղիղ եթերում էլ ասելիքս կաղալու է:

Արդյունքում ստացվեց մի այսպիսի բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»: Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաեւ՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաեւ հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին:

 

Ռանչպար

Երազանքը երազելու համար չէ լոկ,
Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր,
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։

Մանուկների բորբ աչքերի կարոտը տես,
Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝
Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես
Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ:

Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից,
Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք,
Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ,
Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա:

Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ,
Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք,
Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ,
Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք՝

Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ,
Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան,
Տառապանքի մութ հատակից այս անողոք,
Բացեք դուռը Հայրենիքի երջանկության»։

 https://bavnews.am/%D5%A1%D6%80%D5%A1%D6%80%D5%A1%D5%BF%D5%AB-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A6%D5%AB-%D5%BC%D5%A1%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A1%D6%80-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB%D6%81-%D5%AE%D5%A1%D5%B6%D6%80-%D5%BF%D5%BA/

Be the first to comment on "Արարատի մարզի Ռանչպար գյուղից ծանր տպավորություններով վերադարձա․ «Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից․․․»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ