fbpx

Ապշեցնող փաստեր. ՀՀԿ-ի օրոք ՔԱԳՎ պետն ինքն իրեն պարգևատրել է ավելի քան երկու միլիոն դրամով

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

 

 

«ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Հաշվեքննիչ պալատի իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտված փաստերը պարզապես ապշեցնող են: Ընդ որում, այդ բացահայտումները վերաբերում են ՀՀԿ իշխանության տարիներին՝ Կարեն Կարապետյանի կառավարության օրոք ՔԱԳՎ նախկին պետի՝ Սերգեյ Ավետիսյանի պաշտոնավարման ժամանակահատվածին:

 

ՀՊ-ն պարզել է, որ 2017 թվականին ՔԱԳՎ պետ Սերգեյ Ավետիսյանն ինքն իրեն պարգեւատրել է 2 մլն 683 հազար դրամի չափով, մինչդեռ նշված անձի պարգեւատրման լիազորությունները պատկանում են ՀՀ վարչապետին:

 

Իսկ 2017 թվականի ընթացքում Ս. Ավետիսյանն ինքն իրեն պարգեւատրել է 5 մլն 371 հազար դրամ: Նկատենք՝ ամիսներ առաջ քննադատությունների ալիք բարձրացրեց Փաշինյանի կառավարության ներկայացուցիչների պարգեւատրումների փաստը, այնինչ նախկին իշխանության ներկայացուցիչներն ավելի անխնա կերպով են իրենք իրենց պարգեւատրել:

 

Ու սա այն դեպքում, երբ, օրինակ, ՔԱԳՎ նախկին պետ Սերգեյ Ավետիսյանը պաշտոնը դադարեցնելիս հայտարարագրել էր 85 մլն դրամ 70 հազար դոլար: Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/886197/

Ապշեցնող փաստեր. ՀՀԿ-ի օրոք ՔԱԳՎ պետն ինքն իրեն պարգևատրել է ավելի քան երկու միլիոն դրամով. «Ժողովուրդ»

Be the first to comment on "Ապշեցնող փաստեր. ՀՀԿ-ի օրոք ՔԱԳՎ պետն ինքն իրեն պարգևատրել է ավելի քան երկու միլիոն դրամով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ