fbpx

«Ուխտաքարի» տարածքում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են որսացել

Ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, համագործակցելով ՀՀ բնապահպանության նախարարության «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ մարտի 2-ին՝ ժամը 18:30-ին, ոստիկանության Մեղրիի բաժին են հրավիրել 1966 թ. ծնված Սամսոն Գ.-ին:
Այս մասին հայտնում է econews.am կայքը:

Օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Սամսոն Գ.-ն, 1987 թ. ծնված Արտյոմ Մ.-ի հետ, 2018 թ. դեկտեմբեր ամսվա վերջերին որս անելու նպատակով գտնվել են Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի հարակից «Ուխտաքար կոչվող» տարածքում, որտեղ Արտյոմ Մ.-ն իր մոտ եղած հրազենով որսացել է ՀՀ կարմիր գրքում գրանցված, որսն արգելված վայրի այծ, որի միսը կիսել են:

Սամսոն Գ.-ն ներկայացրել է նշված որսի մսի՝ իրենց տանը մնացած, դեռևս չօգտագործված մասը: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է քննություն:

HayNews.am

http://www.haynews.am/hy/1552571662

Be the first to comment on "«Ուխտաքարի» տարածքում Կարմիր գրքում գրանցված բեզոարյան այծ են որսացել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ