fbpx

Ասենք ՀՔԾ-ն սխալ է,բայց մի՞թե ազգն էլ կույր է․Արտակ Գալստյան

Այսօր Քոչարյանի պաշտպանը մեղադրում է ՀՔԾ-ին:
Մեղադրանքները այնքան իմաստազուրկ են,որ չեմ ցանկանում նույնիսկ անրադառնամ:
Ասածս այլ է:
Այդքան ՀՔԾ ից բողոքող Քոչարյանը երևի մոռացել է,որ ՀՔԾ-ն ստեղծեց ինքը,կրկին սահմանադրության խախտմամբ,2007 թ:Այդ ժամանակ գործող սահմանադրությունը հստակ սահմանում էր,թե՞ ինչ քննչական կառույց կարող է ունենալ ՀՀ-ն:
ՀՔԾ-ի մասին այնտեղ խոսք չկար:
Քոչարյանը այն ստեղծեց, այլախոհներին պատժելու,ունևորների ունեզրկելու նպատակով,անունն էլ դրել էր <<ՎԻՊ>>:
Այստեղ տեղին է հիշել ամեն մարդու կողմից սրած բզի անմահ պատմությունը:
Հիմա Սասուն Խաչատրյանի հասցեին հնչող մեղադրանքների մասով:
Լավ պատկերացնենք Ռուբենը ճիշտ է,Սասուն Խաչատրյանը սխալ,բայց չէ՞ որ այս եզրահանգումը պարտադիր ունի հետևանք:Հետևանքն էլ հետևյալն է,ազգը կույր է և չունի հիշողություն:Ի դեպ հիշողությունը օրգանական կապի մեջ է բանականության հետ և հենց բանականությունն է,որ մարդուն առանձնացնում է կենդանուց:
Ավելի կարճ,<< մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ>>:
Հանգիստ թողնենք ազգին,նրա հիշողությունը փայլուն է:
Փորձեմ տարրական հիշողության վերականգնման թեստ կատարել Քոչարյանի պաշտպանի հետ:
Այսպես ՝ Ռուբեն ջան վերևի նկարում ՀՀ Բանակն է,գտնվում է Երևան քաղաքում 2008 թ-ի մարտի մեկին տեսնես ի՞նչու:Դիրքերը թողած Երևանում ի՞նչ են անում:
Այս նկարում նույնպես բանակն է,կրկին մարտի 1,կրկին Երևան,զինվորն էլ դեմքը ծածկել է ամոթից,ամաչում է իրեն Հայ զինվորին ,իր ժողովրդի դեմ հանած Նախագահի համար,առավել ևս,երբ իր ընկերները դիրքերում են,սպասում են հերթափոխի,ինքն էլ փոխարեն սահման պահի Օպերայի հրապարակն է պահում:Մաքուր Հայ է այս զինվորը,այդ պատճառով էլ ամաչում է:
Այս նկարում,ներքին զորքերն են,նրանք չեն ամաչում,նրանց ծառայությունը սա է:Ռուբեն ջան համազգեստների,զինտեխնիկայի տարբերությունը ակնհայտ է,փաստաբան մարդ ես,ինձանից լավ գիտես << Հանրահայտ փաստերը ապացուցման կարիք չունեն>>:
Նկարում մարտի 1-ի անմեղ զոհերն են,տեսնես ով խլեց նրանց մատղաշ կյանքը և ի՞նչու:Փաստաբան մարդ ես պիտի որ լավ իմանաս,Սահմանադրությամբ բարձրագույն արժեքը մարդն է,ոչ թե Նախագահը:
Սա էլ ես եմ,ազգիս պես տարբերվում եմ անասունից,քանի որ ունեմ հիշողություն և ամեն ինչ հիշում եմ ինչպես երեկ:
Սա էլ դուք էք,հիշողությունից ո՞նց էք,հիշու՞մ էք թե՞ ոչ:
Ազերիներն էլ այնտեղ են հիշողությունները կորցրել:Ալիևը հայտարարում է ,որ Հայաստանը պատմական աղրբեջանական հողե են:
Որ ասում եմ << մարդը անասունից տարբերվում է հիշողությամբ>> շատերը չեն հավատում,մի մասն էլ իրեն է վերագրում ու նեղանում:
Արտակ Գալստյան
https://www.facebook.com/notes/artak-galstyan/%D5%A1%D5%BD%D5%A5%D5%B6%D6%84-%D5%B0%D6%84%D5%AE-%D5%B6-%D5%BD%D5%AD%D5%A1%D5%AC-%D5%A7%D5%A2%D5%A1%D5%B5%D6%81-%D5%B4%D5%AB%D5%A9%D5%A5-%D5%A1%D5%A6%D5%A3%D5%B6-%D5%A7%D5%AC-%D5%AF%D5%B8%D6%82%D5%B5%D6%80-%D5%A7/273311616918961/

Be the first to comment on "Ասենք ՀՔԾ-ն սխալ է,բայց մի՞թե ազգն էլ կույր է․Արտակ Գալստյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ