fbpx

Հայոց ցեղասպանությունը ներառվել է պատմության 4 ամենասարսափելի ցեղասպանությունների շարքում

Ամերիկյան //t2conline.com/4-horrific-genocides-in-history-will-the-tragedy-ever-end/» target=»_blank» rel=»nofollow»>Times Square Chronicles պարբերականն անդրադարձել է մարդկության պատմության չորս ամենասարսափելի ցեղասպանություններին, որոնց շարքում է ներառել նաև 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը:
«Պատմությունը լի է սարսափելի իրադարձություններով, որոնց շարքում վատագույնը ցեղասպանություններն են, որոնք չունեն ու երբևիցե չեն էլ կարող արդարացում ունենալ: Այնուհանդերձ, այս հանգամանքից անկախ, դրանք շարունակում են տեղի ունենալ՝ սովորաբար քաղաքական խմբերի նախաձեռնությամբ ու ձեռքով: Սա նշանակում է, որ այս սարսափելի իրադարձությունները տեղի կունենան այնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ մեկը դրանք կանխելու արդյունավետ միջոց չի հնարի»,- ասվում է անդրադարձի նախաբանում:
Անդրադարձի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մասում Times Square Chronicles-ը գրում է, որ 1,5 մլն մարդու կյանք խլած ցեղասպանությունը պաշտոնապես համարվում է մարդկության պատմության առաջին ժամանակակից ցեղասպանությունը:
«Այս սարսափի հետևանքով զոհերի թիվը կարող էր ավելի քիչ լինել, սակայն այդ 1,5 մլն-ը հայկական բնակչության 50%-ն էր կազմում: Զանգվածային բնաջնջման սկզբնական թիրախն էին առողջ տղամարդիկ, ինչի հետևանքով գրեթե անհնար դարձավ վերականգնել բնակչությունը: Թուրքիան առ այսօր հրաժարվում է այդ հանցանքները որպես ցեղասպանություն ճանաչելուց»,-գրում է աղբյուրը:
Ընդհանուր առմամբ, Times Square Chronicles-ի առանձնացրած 4 ամենասարսափելի ցեղասպանությունների շարքում է հրեաների Հոլոքոստը (1941-1945թթ., ավելի քան 6 մլն զոհ), Ուկրաինայի, Կուբանի և Ղազախստանի տարածքում տեղի ունեցած Գոլոդոմորը (1932-1933թթ., ավելի քան 10 մլն մարդ), Կամբոջայի ցեղասպանությունը (1975-1979թթ., ավելի քան 3 մլն զոհ):
https://hayacq.com/40565—4-.html

Be the first to comment on "Հայոց ցեղասպանությունը ներառվել է պատմության 4 ամենասարսափելի ցեղասպանությունների շարքում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ