fbpx

Ալեն Սիմոնյանին զարմացրել է Ջանջուղազյանի վարքագիծը

 

Այսօր Ազգային ժողովում Հանրային հեռուստաընկերության բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը զարմացավ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի վարքագծից և իր զարմանքը հրապարակային արտահայտեց։

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Հանրային հեռուստաընկերությունում ֆինանսական չարաշահումների մասին մամուլի հրապարակումների վերաբերյալ հեռուստաընկերության ղեկավարությանն ուղղված հարցին ֆինանսական մասով պատասխանեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ասաց, որ այդ հրապարակումներում սխալ է գրվել, և չարաշահումների մասին խոսք լինել չի կարող։

«Խոսքը ընթացակարգային շեղումների մասին է և միայն մոտ 180 մլն դրամի մասին է խոսքը, որը վերականգնման ենթակա գումար է եղել ու դա վերականգնվել է։ Իսկ մնացածը սահմանված ընթացակարգերին անհամապատասխան արձանագրումենր են եղել, և դրանք այժմ շտկվել են»,- ասել էր Ջանջուղազյանը։

 

«Պարոն Ջանջուղազյան, ես չեմ հասկանում՝ ինչու՞ եք ձեր վրա փաստաբանի դեր վերցրել։ Անկեղծ, դա իմ համար անհասկանալի է»,- դիմելով Ջանջուղազյանին` ասաց Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով ընդհանրապես մամուլի հրապարակումներին, Սիմոնյանը քննարկմանը ներկա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին կոչ արեց դիմել դատարան և դատի տալ երկու հրապարակումներով հանդես եկած «հեղինակավոր լրատվամիջոցին»։

«Լրատվամիջոցի հեղինակության խնդիր է դրված»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Be the first to comment on "Ալեն Սիմոնյանին զարմացրել է Ջանջուղազյանի վարքագիծը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ