fbpx

«Նմա բան չի կարող լինել, ես այդ հյուրանոցի հետ կապ չունեմ: Ստացվում ա՝ քնել-հելել եմ ու հյուրանոց իմն ա եղե՞լ, էդպես լինո՞ւմ ա». Մեխակ Միքայելյան

 

Համացանցում վերջին օրերին ակտիվորեն շրջանառվում է այն տեղեկությունը, թե ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ավագ որդին՝ Մեխակ Միքայելյանն է այժմ զբաղվում Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի ղեկավարման աշխատանքներով, որը, ի դեպ, որպես նվիրատվություն՝ վերջերս տրվել է պետությանը: Տեղեկությունը շրջանառության մեջ է դրել գյուղատնտեսության նախարարի նախկին օգնական Նարեկ Մանթաշյանը, նշելով, որ իր ընկերներն են տեսել Մեխակ Միքայելյանին հյուրանոց գալ-գնալիս:

Սակայն Մեխակ Միքայելյանը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց տեղեկությունը՝ որակավորելով այն իբրև սուտ լուրեր: «Նմա բան չի կարող լինել, ես այդ հյուրանոցի հետ կապ չունեմ: Ստացվում ա՝ քնել-հելել եմ ու հյուրանոց իմն ա եղե՞լ, էդպես լինո՞ւմ ա»,-մանրամասնեց Միքայելյանը: Այն ճշտող հարցին, թե վերջին անգամ երբ է այցելել «Գոլդեն Փելիս» հյուրանոց, Սասուն Միքայելյանի որդին նշեց, որ տարին մեկ է եղել, այն էլ՝ հյուրերին ուղեկցելու նպատակով.

«Վերջին անգամվա այցս եղել է թավշյա հեղափոխությունից առաջ: Էդ լուրը տարածողին նույնիսկ չեմ էլ ճանաչում, ո՞նց կարա նման տեղեկություն հայտնի, թող ապացուցեն դե, դա օդի մեջ չի լինում չէ՞, թղթի վրա պիտի լինի, պայմանագիր պիտի լինի, անգամ հյուրանոցի տերերին չեմ ճանաչում: Հիմա ով ում դեմ ուզում՝ կեղծ լուրեր ա տարածում, հենա տեսնում եք էլի՝ էսօր էլ իմ մասով են տարածել»:

 

Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը ևս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց տարածված տեղեկությունը՝ նշելով, որ հյուրանոցն իր բնականոն հունով աշխատում է. «Ոչ մի փոփոխություն չի եղել հյուրանոցի թե՛ ղեկավար կազմի և թե՛ աշխատակազմի կառուցվածքում, աշխատողները նույնն են ու սովորականի պես աշխատում են»:

Արմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Նյութի աղբյուրը` Yelaket.am

https://yelaket.am/?p=47204&l=am

Be the first to comment on "«Նմա բան չի կարող լինել, ես այդ հյուրանոցի հետ կապ չունեմ: Ստացվում ա՝ քնել-հելել եմ ու հյուրանոց իմն ա եղե՞լ, էդպես լինո՞ւմ ա». Մեխակ Միքայելյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ