fbpx

«Հասկանո՞ւմ են սա արդյոք Բ26-ում. կասկածում եմ…». Տիգրան Խզմալյան

 

Կինառոժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ-ն պաշտպանում է քրդերին թրքերից.
ԱՄՆ նախագահ Թրամփն իր ավանդական «թվիթերային» ոճով սպառնացել է երեկ «ավերակների վերածել» Թուրքիայի տնտեսությունը, եթե Էրդողանը ձեռնարկի խոստացած ռազմական հարձակում Սիրիայում քրդերի դեմ։ Սա կտրուկ հակասում է երկու նախագահների միջև դեկտեմբերին ձեռք բերված անձնական պայմանավորվածությանը, երբ լսելով Էրդողանի գանգատները հենց սիրիական քրդերին ԱՄՆ օգնության վերաբերյալ, Թրամփն անսպասելիորեն խոստացավ դուրս բերել իր զորքը Սիրիայից և թողնել քրդերին Թուրքիայի քմահաճույքին։

 

Ինչպես հայտնի է, դա առաջացրեց ոչ միայն քրդերի զայրույթը, այլ նաև ԱՄՆ ռազմական և հետախուզական վերնախավի բողոքն ու ցուցադրական հրաժարականներ։ Հավանաբար, քրդերին «քցելու» Թրամփի որոշումը վրդովեցրեց նաև Հանրապետական կուսակցության նրա քաղաքական աջակիցներին, ուստի նախագահը ճնշման տակ կատարեց հերթական շրջադարձ և այս անգամ արդեն «քցում» է Էրդողանին։

Հայերիս համար հատկապես ուշագրավ պետք է լինի, որ հարճատև ելևէջներից հետո ԱՄՆ վերադառնում է իր մարտնչող նոր դաշնակիցներին աջակցելու և փաստորեն քրդական պետականություն ստեղծելու իր հին՝ 100-ամյա վաղեմության նախագծին, այն էլ Թուրքիայի շահերի հաշվին։

Իրսքի և Սիրիայի հյուսիսում ամրացող քրդական ինքնավարությունը սահմանակից է դառնում Թուրքիայի հարավ-արևելքում 20-միլիոնանոց զինված քրդաբնակ շրջաններին՝ հասկանալի քաղաքական հետևանքներով։ Ինչպես բազմիցս գրել էի վերջին տասնամյակում՝ մենք շուտով հայ-թրքական սահմանի փոխարեն կունենանք հայ-քրդական սահման։ Հասկանո՞ւմ են սա արդյոք Բ26-ում: Կասկածում եմ…»:

Tigran Khzmalyan

10 ч. назад

ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՔՐԴԵՐԻՆ ԹՐՔԵՐԻՑ
ԱՄՆ նախագահ Թրամփն իր ավանդական «թվիթերային» ոճով սպառնացել է երեկ «ավերակների վերածել» Թուրքիայի տնտեսությունը, եթե Էրդողանը ձեռնարկի խոստացած ռազմական հարձակում Սիրիայում քրդերի դեմ։ Սա կտրուկ հակասում է երկու նախագահների միջեւ դեկտեմբերին ձեռք բերված անձնական պայմանավորվածությանը, երբ լսելով Էրդողանի գանգատները հենց սիրիական քրդերին ԱՄՆ-ի կողմից օգնության վերաբերյալ, Թրամփն անսպասելիորեն խոստացավ դուրս բերել իր զորքը Սիրիայից եւ թողնել քրդե

Ещё

 https://mamul.am/am/news/141571/%C2%AB%D5%B0%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%9E%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B6-%D5%BD%D5%A1-%D5%A1%D6%80%D5%A4%D5%B5%D5%B8%D6%84-%D5%A226-%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AF%D5%A1%D5%BD%D5%AF%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A5%D5%B4-%C2%BB-%D5%BF%D5%AB%D5%A3%D6%80%D5%A1%D5%B6-%D5%AD%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B6

Be the first to comment on "«Հասկանո՞ւմ են սա արդյոք Բ26-ում. կասկածում եմ…». Տիգրան Խզմալյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ