fbpx

Այսօր լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարին

 

Այսօր լրանում է Գյումրիում կատարված սոսկալի սպանության 4-րդ տարին: 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովը մտել էր Ավետիսյանների տուն և գնդակահարել Աիդա Ավետիսյանին, Հասմիկ Ավետիսյանին, Սերյոժա Ավետիսյանին, Արմեն Ավետիսյանին, Արաքսյա Պողոսյանին ու փոքրիկ Հասմիկ Ավետիսյանին: Այնուհետև նա դանակահարել էր փոքրիկ Սերյոժա Ավետիսյանին, որը 7 օր անց հիվանդանոցում մահացել էր:

Լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարին

2015 թվականի օգոստոսի 12-ին Կայազորային զինվորական դատարանն Ավետիսյանների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովին դատապարտեց 10 տարվա ազատազրկման դասալքության և ապօրինի զենք կրելու մասով։

 

Այնուհետև պանության մասով գործը հանձնվեց հայկական կողմին:

Առաջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 18-ին։ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի նիստի նախագահող դատավոր Հարություն Մովսիսյանը, ներկայացնելով վճիռը, ապացուցված համարելով Վալերի Պերմյակովին ներկայացված մեղադրանքները (երկու կամ ավելի անձանց սպանություն` առանձին դաժանությամբ, շահադիտական դրդումներով, զուգորդված՝ շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով), ամբաստանյալին դատապարտեց ցմահ ազատազրկման

https://mamul.am/am/news/141464/%D5%AC%D6%80%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A7-%D5%A1%D5%BE%D5%A5%D5%BF%D5%AB%D5%BD%D5%B5%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%A8%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB%D6%84%D5%AB-%D5%BD%D5%BA%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-4-%D6%80%D5%A4-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB%D5%B6

Be the first to comment on "Այսօր լրանում է Ավետիսյանների ընտանիքի սպանության 4-րդ տարին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ