fbpx

«Արամ Սիմոնյանը մանիպուլացնող, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում». Դ. Սանասարյան

 

«Արամ Սիմոնյանը փաստեր չի ներկայացնում: Նա մանիպուլացնող, իրականությունից կտրված, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի ներկայացրած «մեղադրանքներին», ասաց Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:

«Արամ Սիմոնյանը մանիպուլացնող, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում». Դ. Սանասարյան

Նա վստահեցրեց, որ իրենց ուսումնասիրության համար ստեղծած տեղեկանքի համար պատասխանատու են՝ հավելելով, որ դեռ «խայտառակ փաստեր կան, որոնք իրավապահ մարմինները կներկայացնեն»:

Հիշեցնենք, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտարարել էր, որ ԵՊՀ-ում շուրջ 2 ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են դատախազություն։ Ըստ նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս։ Սիմոնյանն այս մեղադրանքը համարում է դեկլարատիվ, անապացուցելի:

 

Սիմոնյանը նաև պնդում է՝ ծամծմված թեզը, թե Մայր բուհը քաղաքականացված է, իրականությանը չի համապատասխանում: Նրա խոսքով՝ ճիշտ է, ինքը եղել է Հանրապետական, բայց կուսակցական գործունեությամբ զբաղվել է միայն աշխատանքային ժամերից դուրս ու թույլ չի տվել, որ մյուսները ևս զբաղվեն քաղաքականությամբ ԵՊՀ-ի ներսում, որովհետև դա արգելված է օրենքով

https://mamul.am/am/news/141419/%C2%AB%D5%A1%D6%80%D5%A1%D5%B4-%D5%BD%D5%AB%D5%B4%D5%B8%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6%D5%A8-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AB%D5%BA%D5%B8%D6%82%D5%AC%D5%A1%D6%81%D5%B6%D5%B8%D5%B2-%D5%B4%D5%A5%D6%80-%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AE%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%AF%D5%A1%D5%BA-%D5%B9%D5%B8%D6%82%D5%B6%D5%A5%D6%81%D5%B8%D5%B2-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A7-%D5%AD%D5%B8%D5%BD%D5%B8%D6%82%D5%B4%C2%BB-%D5%A4-%D5%BD%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6

Be the first to comment on "«Արամ Սիմոնյանը մանիպուլացնող, մեր ասածի հետ կապ չունեցող բաներ է խոսում». Դ. Սանասարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ