fbpx

Քոչարյանի գրքում շարադրվածը հոգեվարքի դրսևորում է, ես նրան քաղաքական գործիչ չեմ համարում. Արկադի Վարդանյան

 

Քաղաքագետ Արկադի Վարդանյանի կարծիքով՝ գազի գինն այն գործիքներից մեկն է, որի օգնությամբ Ռուսաստանը ճնշումներ է գործադրում ոչ միայն Հայաստանի, այլ արևելյան Եվրոպայի երկրների վրա։ «Մենք դեռ երկար ժամանակ կշարունակենք գտնվել այն ճնշման ներքո, բայց որքան շուտ դուրս գանք, այնքան լավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝Ռուսաստանն այսօր քայլ առ քայլ հայտնվում է համաշխարհային մեկուսացման մեջ, ուստի մեր իշխանությունը պետք է ավելի «դուխով» լինի. «Քանի որ մեր ռազմավարական արժեքն այս տարածաշրջանում շատ ավելի բարձր է, քան ինչ-որ գազի կամ նավթի գին։ Պատահական չէ, որ թավշյա հեղափոխության ընթացքում Ռուսաստանը չեզոք դիրքորոշում ունեցավ, չճնշեց այնպես, ինչպես Վրաստանում, Ուկրաինայում և Մոլդովայում»։

 

Արկադի Վարդանյանը անհրաժեշտ է համարում, որ Հայաստանն ավելի ակտիվ քաղաքականություն վարի. «Ռուսաստանի հետ հարաբերություններում մեզ պահենք ոչ թե որպես վասալ, այլ որպես հավասար խոսակցության գործընկեր»։

Ինչ վերաբերում է Պուտինի՝ Քոչարյանին ուղղված շնորհավորանքին, Վարդանյանն ասաց՝ թեպետ առաջին հայացքից դա կարող է թվալ որպես մեսիջ, ճնշման որոշակի փորձ՝ դա հոգեվարքի որոշակի նշաններ է. «Քոչարյանին հարկավոր է դիտարկել ոչ թե որպես քաղաքական գործիչ, ՀՀ երկրորդ նախագահ, այլ որպես շարքային հանցագործ, ջեբկիր, խաբեբա, քցող, կեղծող և այսպես շարունակ»։

Քոչարյանի գրքում շարադրվածը մեր զրուցակիցը ևս հոգեվարքի դրսևորում է համարում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

https://www.1in.am/2489223.html

Be the first to comment on "Քոչարյանի գրքում շարադրվածը հոգեվարքի դրսևորում է, ես նրան քաղաքական գործիչ չեմ համարում. Արկադի Վարդանյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ