fbpx

«Ախպեր ջան, էդ կրակոցները ձեր սնայպերներն են մեր վրա աշխատում». Արայիկ Խանդոյանի հեռախոսազրույցը ոստիկանի հետ

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում (նախագահությամբ Պետրոս Մակյանի) «Սասնա ծռերի» գործով դատական նիստում, կողմերը շարունակում են լսել գործի նյութերում առկա ապացույցների տեսաձայնագրություները:

Ամբաստանյալ Արայիկ Խանդոյանը (Միայնակ գայլ), հեռախոսազրույց է ունենում ոստիկանության աշխատակցի հետ. «Արո, զենքերը դրեք, հանձնվեք, նորից եմ ասում՝ ոստիկանության ծառայողը հենց նոր զոհվեց ձեր կրակոցից»,- հեռախոսազրույցի ժամանակ Արայիկ Խանդոյանին ասում է ոստիկանության ծառայողը:

 

Վերջինն էլ պատասխանում է, որ իրենց կողմից կրակոց չի հնչել. «Ախպեր ջան, մեր մոտից բացարձակ կրակոց չի եղել, էդ կրակոցները ձեր սնայպերներն են մեր վրա աշխատում, տենց բան մի ասեք: Եթե դուք արյան ծարավ եք, խնդիր չկա, բայց մենք արյան ծարավ չենք հաստատ, մեր ազգի արյան ծարավը չենք, բերեք պայմանավորվենք»:

 

Հեռախոսազրույցի ժամանակ Արայիկ Խանդոյանն իր զրուցակցին դիմում է՝ մայոր:

Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման օրը և դրան հաջորդող ժամանակահատվածում երեք ոստիկան է զոհվել. սպանության մեղադրանքներ են առաջադրված խմբի անդամներից Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Be the first to comment on "«Ախպեր ջան, էդ կրակոցները ձեր սնայպերներն են մեր վրա աշխատում». Արայիկ Խանդոյանի հեռախոսազրույցը ոստիկանի հետ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ