fbpx

«Կարա՞նք շատ գումար տանք… գնահատական ա պետք, թիվ, ոչ թե՝ շատ». Նիկոլ Փաշինյան

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

«Պարոն Էլոյանը (Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ-խմբ.) ասում է՝ պետությունն արձանագրված պարտավորություն ունի բնակարանի կարիք ունեցող 498 ընտանիքի վերաբերյալ և կան ևս 4000՝ տնակներում բնակվող ընտանիքներ, որոնց նկատմամբ պարտավորությունները փաստագրված չեն: Ինչո՞ւ փաստագրված չեն»,- Գյումրիում կառավարության արտագնա նիստի ժամանակ, դիմելով քաղաքապետ Սամվել Բալասանյանին՝ հարցրեց Նիկոլ Փաշինյանը: «Դուրս են մնացել, որովհետև փաստաթղթեր չեն ներկայացրել, կամ հատկացված բնակարանը վաճառել են, մնացել են տնակի մեջ»,- ասաց Բալասանյանը: Վարչապետի պաշտոնակատարը շարունակեց, որ պետք է ձևավորվի աշխատանքային խումբ՝ ամբողջական տեղեկատվության փաթեթ ձևավորելու համար:

Ավետիք Էլոյանն արձագանքեց, որ խնդիրը գումարն է: Փաշինյանի հարցին՝ ինչքա՞ն գումար, պատասխանեց՝ շատ: «ԿԲ նախագահը կամ ֆինանսների նախարարը գիտե՞ն՝ կարա՞նք շատ գումար տանք… գնահատական ա պետք, թիվ, ոչ թե՝ շատ: Ամեն ինչի համար էլ շատ գումար ա պետք»,- ասաց Փաշինյանը: Ավելի ուշ՝ կառավարության անդամների կողմից լսելով տարբեր գնահատականներ, վարչապետի պաշտոնակատարը նկատեց. «Ըստ էության, ոչ մի բան չգիտենք, գիտենք, որ 1988. դեկտեմբերի 7-ին ունեցել ենք երկրաշարժ, որի հետևանքները մինչև օրս վերացված չեն, բայց չգիտենք՝ ի՞նչ ծավալի աշխատանք ա մեզ անհրաժեշտ… Պետք է ձևավորվի աշխատանքային խումբ, որը պետք է պարբերաբար զեկուցի ինձ»:

https://mamul.am/am/news/139165/%C2%AB%D5%AF%D5%A1%D6%80%D5%A1%D5%9E%D5%B6%D6%84-%D5%B7%D5%A1%D5%BF-%D5%A3%D5%B8%D6%82%D5%B4%D5%A1%D6%80-%D5%BF%D5%A1%D5%B6%D6%84-%D5%A3%D5%B6%D5%A1%D5%B0%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A1-%D5%BA%D5%A5%D5%BF%D6%84-%D5%A9%D5%AB%D5%BE-%D5%B8%D5%B9-%D5%A9%D5%A5%D5%9D-%D5%B7%D5%A1%D5%BF%C2%BB-%D5%B6%D5%AB%D5%AF%D5%B8%D5%AC-%D6%83%D5%A1%D5%B7%D5%AB%D5%B6%D5%B5%D5%A1%D5%B6

Be the first to comment on "«Կարա՞նք շատ գումար տանք… գնահատական ա պետք, թիվ, ոչ թե՝ շատ». Նիկոլ Փաշինյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ