fbpx

«30 տարի առաջ այս պատմությունն ու լուսանկարը ցնցել էր բոլորին». Ռուբեն Շուխյան (տեսանյութ)

 

Պատմաբան Ռուբեն Շուխյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «30 տարի առաջ այս պատմությունն ու լուսանկարը ցնցել էր բոլորին: 1988-ի դեկտեմբերի 7-ի ահավոր երկրաշարժի ժամանակ գյումրեցի Մարինե Նուռոյանի ընտանիքը հրաշքով փրկվեց։ Շենքերի փլատակների տակից նա իր երկու մանկահասակ դուստրերի հետ դուրս բերվեց միայն հաջորդ օրը: Երևանի «Նաիրիտ» գործարանի տղաներն էին անդադար փորելով հասել Մարինեին և աղջիկներին, իսկ առաջինը բացված անցքից նրանց օգնության էր հասել Բորիս անունով նաիրիտցի մի փոքրամարմին երիտասարդ։ Լուսանկարիչ Մխիթար Խաչատրյանի արված հայտնի դիմանկարի շնորհիվ Մարինեն դարձավ Գյումրիի վերածննդի խորհրդանիշը, և այդ նկարին անգամ տրվեց «20-րդ դարի Մադոննա» անվանումը:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

1990-ին Մարինե Նուռոյանի ընտանիքը ստացավ Ավստրիայի ժողովրդի հանգանակություններով կառուցված Գյումրիի Ավստրիական թաղամասի առաջին բնակարանը՝ դա ավստրիացիների հատուկ խնդրանքն էր, որը և կատարվեց, քանի որ Ավստրիայում հանգանակությունների հայտարարությունները տպագրվում էին Մարինեի և երեխաների հենց այդ հանրահայտ դարձած լուսանկարի ներքո: Երկրաշարժից 25 տարի անց Մխիթար Խաչատրյանը կրկին լուսանկարեց Մարիներին սեփական տան դիմաց՝ այս անգամ արդեն չորս թոռների հետ միասին»։

 

«Գետինը գնաց ոտքերիս տակից». աղետից հրաշքով փրկված ընտանիքը

Մարինե Նուռոյանի ընտանիքը 1988թ երկրաշարժից փրկվեց հրաշքով։ Փլատակների տակից Մարինե Նուռոյանը երկու մանկահասակ դուստրերի հետ դուրս բերվեց միայն դեկտեմբերի 8-ին։ Երկրաշարժից փրկված 30-ամյա Մարինեին և 3 դուստրերի պատահաբար արված լուսանկարը հայտնվեց միջազգային մամուլի էջերին և դարձավ ճակատագրական այս ընտանիքի համար։ 1990թ ավստրիացիները բնակարան հանձնեցին Մարինեի ընտանիքին: Երկրաշարժից 25 տարի անց Մարինե Նուռոյանը լուսանկարվեց արդեն սեփական տան դիմաց 4 թոռների հետ։

Опубликовано Ազատություն ռադիոկայան Четверг, 7 декабря 2017 г.

https://mamul.am/am/news/139164/%C2%AB30-%D5%BF%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB-%D5%A1%D5%B5%D5%BD-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6-%D5%B8%D6%82-%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%A8-%D6%81%D5%B6%D6%81%D5%A5%D5%AC-%D5%A7%D6%80-%D5%A2%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%AB%D5%B6%C2%BB-%D5%BC%D5%B8%D6%82%D5%A2%D5%A5%D5%B6-%D5%B7%D5%B8%D6%82%D5%AD%D5%B5%D5%A1%D5%B6-(%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A9)

Be the first to comment on "«30 տարի առաջ այս պատմությունն ու լուսանկարը ցնցել էր բոլորին». Ռուբեն Շուխյան (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ