fbpx

Չինաստանում նոր վիրուս է տարածվել, որը օգտատերերից գումար է շորթում

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Չինաստանի տարածքում WeChat մեսինջերի միջոցով նոր վիրուս-շորթող է տարածվում, որը սկտիվացել է դեկտեմբերի 1-ին։ Մի քանի օրվա ընթացքում այն վարակել է ավելի քան 100 000 սարքավորում։ Չինաստանի մասշտաբների համեմատ այն այդքան էլ մեծ չէ, բայց եթե խնդիրը չհայտնաբերեին, ով գիտե թե ինչի կարող էր հանգեցնել այն։ Հայտնվելով սմարթֆոնների մեջ՝ վիրուսը սկսում էր միանգամից 110 յուան պահանջել։

Շորթումների հետ միաժամանակ այն նաև գողանում է Alipay, NetEase, Baidu Cloud Disk, Jingdong, Taobao, Tmall, QQ  և AliWangWang ծառայությունների գաղտնաբառերը։

Ասում են, որ վիրուսը թիրախավորում է միայն Չինաստանի բնակիչներին, սակայն մյուս կողմից WeChat մեսինջերից օգտվում են նաև այլ երկրների բաժանորդները։

Վտանգավոր ծրագիրը կոդավորում է զոհի բոլոր տվյալները և վճարման համար հատկացնում է 3 օր։ Չվճարելու դեպում ապակոդավորման բանալին ավտոմատ կրպով ջնջվելու է սերվերից։ Սակայն մասնագետները նշում են, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Կոդավորման համալարգը շատ թույլ է, իսկ նրա բանալին գտնվում է սարքի մեջ և ոչ թե սերվերի։ Մասնագետները արդեն ստեղծել են հատուկ գործիք, որը օգնում է սարքը ազատել վիրուսից։ Չինական ոստիկանությունը ուսումնասիրում է խնդրահարույց ծրագիրը։

 https://blognews.am/arm/news/579446/chinastanum-nor-virus-e-taratsvel-ory-ogtatereric-gumar-e-shortum.html

Be the first to comment on "Չինաստանում նոր վիրուս է տարածվել, որը օգտատերերից գումար է շորթում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ